կազմակերպություն From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման, ԱԲՀՄՊԿ (անգլ.՝ International Physicians for the Prevention of Nuclear War), միջազգային շարժում, որն սկիզբ է առել 1980-ական թվականների սկզբին՝ խորհրդային և ամերիկյան գիտնական բժիշկների նախաձեռնությամբ։ Կարճ ժամանակամիջոցում շարժումը վերափոխվել է համաշխարհային հակապատերազմական շարժման հզոր և ազդեցիկ ջոկատի, որն իր շարքերում միավորում է աշխարհի բազմաթիվ երկրների 150 հազար ավելի բժիշկների, և նրա կողմնակիցների թիվը շարունակում է աճել։
Շարժման հիմնադիր համանախագահներն էին 2 ականավոր բժիշկ-սրտաբաններ՝ ակադեմիկոս Եվեգնի Չազովը (ԽՍՀՄ) և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Բերնարդ Լաունը (ԱՄՆ)։ Շարժման ծառայությունների միջազգային լայն ճանաչման և նրա հեղինակության ու ազդեցության մեծացման վկայությունը 1985 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակի շնորհումն էր։
ԱԲՀՄՊԿ շարժման 3-րդ վեհաժողովը (Ամստերդամ, 1983) կոչ է արել «Հիպոկրատի երդման» մեջ լրացումներ կատարել, որոնք արտացոլում են միջուկային պատերազմի սպառնալիքների պայմաններում ապրող բժշկի մտահոգությունը հիվանդների առողջության ու կյանքի համար։
ԱԲՀՄՊԿ որոշման համաձայն, 1984 թվականից սկսած՝ հոկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես պատերազմի դեմ բուժաշխատողների պայքարի միջազգային օր։ Այդ օրն ամբողջ աշխարհում կազմակերպվում են բուժաշխատողների հանրահավաքներ ու հավաքույթներ։ Հնչում են միջուկային աղետի սպառնալիքից մարդկությանը փրկելու, միջուկային զենքի լրիվ ոչնչացման կոչեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.