Աշիկ Մանուկյան
հայ տնտեսագետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աշիկ Ավետի Մանուկյան (հոկտեմբերի 10, 1903[1], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 10, 1977[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1966)։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Remove ads
Կենսագրություն
1926 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը, 1929 թվականին՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (Մոսկվա)։ 1930-1935 թվականներին Ամերիկա-խորհրդային բաժնետիրական ընկերության (Ամտորգ) տնտեսական վարչության պետ Նյու Յորքում։ 1935 թվականից ԽՍՀՄ արտաքին առևտրի մենաշնորհի ինստիտուտի տնօրեն։ 1939-1941 թվականներին և 1947-1956 թվականներին գիտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԱԱՄ կոնյունկտուրայի գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ դասախոսել Արտաքին առևտրի ինստիտուտում և Արտաքին առևտրի ակադեմիայում։ 1956 թվականից ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի սեկտորի վարիչ։ Եղել է միջազգային մի շարք կոնֆերանսների ու բանակցությունների տնտեսական փորձագետ ու խորհրդական, ԽՍՀՄ ԱԱՄ կոնյունկտուրայի գիտահետազոտական ինստիտուտի, ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպիչներից։ Գիտական աշխատությունները (թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով) վերաբերում են համաշխարհային կապիտալիստական էկոնոմիկայի պրոբլեմների ուսումնասիրությանը։
Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և այլ շքանշաններով։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads