From Wikipedia, the free encyclopedia
Անօտարելի իրավունքներ, մարդու հիմնական իրավունքների հատկանիշ, որը բխում է բնական իրավունքի հայեցակարգից։ Անվանվում են նաև անկապտելի իրավունքներ։ Այսպիսի մոտեցմամբ մարդու իրուվունքները և ազատությունները դիտվում են իբրև մարդուն ի ծնե տրված մարդուց անբաժանելի, այլ ոչ թե պետական իշխանության շնորհած իրավունքներ։ Անօտարելի իրավունքների հասկացությունն առաջին անգամ իրավական ձևակերպում է ստացել Անկախության ամերիկյան հռչակագրում (1776) և Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրում (1789)։ Այն օգտագործվել է մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ միջազգային-իրավական փաստաթղթերում և ժողովրդավարական պետությունների գործող սահմանադրություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.