From Wikipedia, the free encyclopedia
Անտրացիտ, առավել փոխակերպված (մետամորֆացված) հանածո-հումուսային ածուխ։ Գույնը՝ սև, հաճախ մոխրավուն երանգով, փայլը՝ ուժեղ, մետաղական։ Մանրադիտակի տակ բուսական մնացորդները զանազանվում են դժվարությամբ։ Ճենապակե թիթեղի վրա թողնում է թավշասև հետք։ Խտությունը՝ 1500-1700 կգ/Ա3։ Կարծրությունը՝ 2,0-2,5։ Պարունակում է 93,5-97% ածխածին։ Ցնդող բաղադրիչները քիչ են։ Ջերմունակությունը՝ 8100-8350 կկալ/կգ։ Լավ էլեկտրահաղորդիչ է։ Այրվում է թույլ բոցով, համարյա առանց մոխրի, չի եռակալում, օդում ինքնայրում չի տալիս, չի փշրվում։ Օգտագործվում է որպես բարձրորակ էներգետիկական վառելանյութ և էլեկտրոդներ ու կիսահաղորդիչներ պատրաստելու համար։ Անտրացիտին բաժին է ընկնում ածուխների համաշխարհային պաշարների 3%-ը։ Անտրացիտ հանդիպում է մի շարք երկրաբանական ժամանակաշրջանների նստվածքներում։ Անտրացիտի մեծ պաշարներ կան Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 457)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտրացիտ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.