From Wikipedia, the free encyclopedia
Տամբովի ապստամբություն, խորհրդային պատմգրությունում՝ անտոնովշչինա (антоновщина), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ կոմունիստական ռեժիմի դեմ ամենամեծ գյուղացիական ապստամբություններից մեկը 1920–1921 թվականներին։ Ապստամբությունը տեղի է ունեցել ներկայիս Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզում և Վորոնեժի մարզի մի մասում։
Տամբովի ապստամբություն | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ | |||||||||||
Ապստամբության օջախը։ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
ՌԽՖՍՀ | Կանաչ ապստամբներ` | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Միխայիլ Տուխաչևսկի Նիկոլայ Կակուրին |
Պյոտր Տոկմակով † Ալեքսանդր Անտոնով † | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
մոտ 55 հազար զինվոր | մոտ 50 հազար մարդ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
անհայտ | մոտ 11 հազար մարդ |
Նախաձեռնողներն էին՝ Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը (էսեռականներ) և Աշխատավոր գյուղացիության միությունը, ղեկավարն էր էսեռակիան Ալեքսանդր Անտոնովը։
Ապստամբություններն սկսվեցին 1920 թվականի օգոստոսին՝ հացահատիկի բռնի առգրավմանը դիմակայելուց և վերաճեց Կարմիր բանակի, Չեկայի ստորաբաժանումների և Խորհրդային Ռուսաստանի իշխանությունների դեմ ուղղված պարտիզանական պատերազմի։ Ենթադրվում է, որ ապստամբությունը ճնշելու ժամանակ ձերբակալվել է շուրջ 100 000 մարդ և գնդակահարվել շուրջ 15 000-ը։ Գյուղացիության դեմ պայքարելիս Կարմիր բանակը նույնիսկ քիմիական զենք օգտագործեց[1]։
Գյուղացիական բանակի հիմնական մասը ոչնչացվեց 1921-ի ամռանը, առավել փոքր խմբեր դեռ մեկ տարի շարունակվեցին պայքարը։
Շարժումը հետագայում խորհրդային իշխանությունների կողմից որակվեց որպես «անարխիստական բանդիտիզմ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.