From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիու Լուիշ Սանտուշ դա Կոշտա (պորտ.՝ António Luís Santos da Costa, հուլիսի 17, 1961[2][3], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի քաղաքական և պետական գործիչ, Պորտուգալիայի վարչապետ (2015 թվականից), արդարադատության նախարար (1999-2002), ներքին գործերի նախարար (2005-2007) և Լիսաբոնի քաղաքապետ (2007-2015)։
Անտոնիու Կոշտա պորտ.՝ António Luís Santos da Costa | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լիսաբոնի համալսարան[1] և Catholic University of Portugal?[1] |
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 17, 1961[2][3] (63 տարեկան) |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Ի ծնե անուն | պորտ.՝ António Luís Santos da Costa |
Մայր | Maria Antónia Palla? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Անտոնիու Կոշտան ծնվել է գրող Օռլանդու դա Կոշտայի (1929-2006) ընտանիքում, որի ծնողները ծնունդով եղել են Գոայից[7]։
Սովորել է Լիսաբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Երիտասարդ տարիքից մասնակցել է Սոցիալիստական կուսակցության գործունեությանը։ Աշխատել է Պորտուգալիայի ապագա նախագահ Խորխե Սամպայոյի աշխատակազմում։ 1980-ականներին նա ղեկավարել է ուսանողական կազմակերպությունը։ Իրականացրել է փաստաբանական պրակտիկա։
Եղել է Լիսաբոնի քաղխորհրդի անդամ, իսկ 1991 թվականից՝ հանրապետության վեհաժողովի անդամ։ Աշխատել է որպես խորհրդարանական պետքարտուղար, 1995-1997 թվականներին եղել է խորհրդարանական գործերի նախարար։ Այնուհետև երկու տարի նաև եղել է արդարադատության նախարար իսկ 1999 թվականից մինչև 2002 թվականը՝ պետնախարար։ Ղեկավարել է Սոցիալիստական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։
2004 թվականին ստացել է Եվրախորհրդարանի անդամի մանդատ։ Եղել է սոցիալիստական խմբի անդամ և Եվրախորհրդարանի փոխնախագահ։ 2005 թվականին դարձել է ՆԳ նախարար՝ Խոսե Սոկրատեսի կառավարությունում։
2007 թվականին լքել է կառավարությունը Լիսաբոնի քաղաքապետ ընտրվելուց հետո (վերընտրվել է 2009 թվականին)։ 2014 թվականին դարձել է պորտուգալացի սոցիալիստների առաջնորդը։
Սոցիալիստական կուսակցության և ձախ կուսակցությունների՝ Պորտուգալիայի կոմունիստական կուսակցության, «Կանաչների» և Ձախ միավորում դաշինքի միջև համաձայնության արդյունքում խորհրդարանը պաշտպանել է սոցիալիստական կառավարությունը՝ Անտոնիո Կոշտայի գլխավորությամբ, որը վարչապետ է նշանակվել 2015 թվականի նոյեմբերի 24-ին և վարչապետ դարձել նոյեմբերի 26-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.