From Wikipedia, the free encyclopedia
Անտի Ամատուս Աառնե (ֆիններեն՝ Antti Amatus Aarne, դեկտեմբերի 5, 1867[1][2], Պոռի, Ֆինլանդիա - փետրվարի 5, 1925[3][1], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն բանահավաք[5], բանասեր, բովանդակային համակարգող։
Անտի Աառնե ֆիններեն՝ Antti Amatus Aarne | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1867[1][2] Պոռի, Ֆինլանդիա |
Մահացել է | փետրվարի 5, 1925[3][1] (57 տարեկան) Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Մասնագիտություն | բանահավաք և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հելսինկիի համալսարան |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] |
Antti Aarne Վիքիպահեստում |
1893-1898 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգում, 1908 պաշտպանել է «Հեքիաթների համեմատական ուսումնասիրություն» թեմայով ատենախոսություն։ 1911 թվականից Հելսինկիի համալսարանում դասավանդում էր «Ֆիննական և համեմատական ֆոլկլյոր» առարկան, որի արդյունքում էլ 1922 թվականին ստացավ պրոֆեսորի աստիճան։
Աառնեն հանդիսանում է այսպես կոչված ֆիննական բանահյուսության պատմա-աշխարհագրական դպրոցի հիմնադիրը։ Նա մշակել և հիմնավորել է համեմատական մեթոդը, տվել դրանց օրինակները ժողովրդական ստեղծագործություններով` հեքիաթներով, հանելուկներով, երգերով։ Մշակել է համեմատական վերլուծության մեթոդաբանությունը և դասակարգել բանահյուսական ստեղծագործությունները։ Նրա «Հեքիաթների տիպերի դասակարգումը» (1910) աշխատությամբ հիմք է դրել հետագա նման ուսումնասիրությունների համար։ Հետագա տարիներին շարունակել է աշխատել բանահյուսական սյուժեների դասակարգման վրա` այն համալրելով ամերկացի հետազոտող Սթիթ Թոմփսոնի և գերմանացի գիտնական Հանս-Յորգ Ուտերի օրինակներով։ Աանրեի լրամշակված հեքիաթների սյուժեների դասակրգումն այսօր էլ օգտագործվում է։
Հեղինակ է նաև «Հեքիաթների համեմատական ուսումնասիրության հիմունքներ» (1913), «Հեքիաթները գրականության ծիրում» (1914), «Բանավոր հանելուկների համեմատություն» (հատոր 1-3, 1918) աշխատությունների։ Աանրեն առաջին գիտնականն է, որը զբաղվել է սաամերի բանահյուսությամբ։ Ռուս բանագետ Նիկոլայ Անդրեևը 1929 թվականին հրատարակել է «Հեքիաթների սյուժեների ցուցիչն ըստ Աարնեի համակարգի», որտեղ Աարնեի մշակած հիմունքները կիրառվում են ռուս և ուկրաինական բանահյուսության ուսումնասիրման մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.