From Wikipedia, the free encyclopedia
Անտիսեպտիկան (հուն․՝ άντί-դեմ, հակա[1]), բուժկանխարգելիչ միջոցառումների համալիր ՝ ուղղված մանրէների ոչնչացմանը վերքի և ամբողջ օրգանիզմի մեջ։ Տարբերվում են մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական անտիսեպտիկա։ Հաճախ նրանք զուգակցում են խառը անտիսեպտիկա[2]։
Վերքի միջից մանրէների հիմնական սննդային միջավայր հանդիսացող վարակի ենթարկված և ոչ կենսունակ հյուսվածքների մեխանիկական հեռացման եղանակը համարվում է մեխանիկական անտիսեպտիկա։ Տարբերվում են մեխանիկական անտիսեպտիկայի հետևյալ ձևերը․
Բացահայտված է, որ վիրավորվելուց հետո առաջիկա ժամերին (6-12 ժամ) մանրէները դեռևս գտնվում են վնասված հյուսվածքների սահմաններում և միայն հետագայում տարածվում են ավշային ուղիներով առողջ հյուսվածքների վրա։ Ուստի վնասվածքից հետո առաջիկա 6-12 ժամ անհրաժեշտ է կատարել վերքի եզրերի, պատերի և հատակի հատում հեռացում առողջ հյուսվածքների սահմանում։ Այսպիսով ՝ վերքի միջից հեռանում են թարախածին մանրէները և ոչ կենսունակ հյուսվածքները։ Հատելուց հետո փոխում են գործիքներն ու ձեռնոցները և կատարում են արյունահոսության դադարեցում և դրվում են առաջնային կարեր։
Կատարվում է ավելի ուշ ժամանակ, երբ վերքը մաքրվում է թարախից և մեռուկացած հյուսվածքներից և հատավորվում է։ Վերջինիս մասնակիորեն հատում, հեռացնում են և դրվում են երկրորդային կարեր։
Ֆիզիկական անտիսեպտիկայի հիմնական խնդիրն է ապահովել վերքի արտադրության լավ հոսք։ Սրա համար կիրառվում են հիդրոսկոպիկ վիրակապական նյութեր ՝ թանզիֆե տամպոններ, դրենաժներ։ Սակայն վերքի արտադրությունն արագորեն խցանում է թանզիֆի մազանոթները և արդեն 5-6 ժամ անց դադարում է կատարել արտածծող գործունեությունը։ Արտածծող հատկությունը երկարացնելու համար վիրակապական նյութերը թրջում են նատրիումի քլորիդի 10% ֊անոց հիպերտոնիկ լուծույթով, որը հնարավորություն է տալիս փոխել վիրակապը 12 ժամ անց։
Դրենաժները կարող են լինել ռետինե, պլաստմասսայից պատրաստված խողովակների ձևով և ռետինե երիզից։ Դրենաժները մտցված վերքի, թարախային խոռոչի մեջ նպաստում են արտահոսքի լավացմանը։ Ֆիզիկական անտիսեպտիկայի ժամանակակից մեթոդներին պատկանում են․
Քիմիական անտիսեպտիկան հիմնված է քիմիական նյութերի կիրառման վրա, որոնք ցուցաբերում են բակտերիոցիդ և բակտերիոստատիկ ներգործություն։ Նրանց կիրառումը կարող է լինել տեղային և ընդհանուր։
Տեղային կիրառումը վերքի վրա անտիսեպտիկ նյութով ներծծված վիրակապի դնելն է, վերքի լվանալը անտիսեպտիկ լուծույթով, վերքին ցանելը քիմիական անտիսեպտիկը, վերքի մեջ մտցնել տամպոնը ներծծված քիմիական անտիսեպտիկով (ֆուրացիլինի 1։ 5000 լուծույթ), վերջույթի կամ ամբողջ մարմնի տեղավորումը անտիսեպտիկ լուծույթով (կալիումի պերմանգանատի 0, 1 % լուծույթ) վաննայի մեջ, անտիսեպտիկի ներմուծելը խոռոչի մեջ դրենաժի միջով (0, 1 % ռիվանոլի լուծույթ և այլն) ։
Ընդհանուր կիրառումը սուլֆանիլամիդների, նիտրոֆուրանների ներքին կամ պարենտերալային ընդունումն է, որոնք ներթափանցում են արյան մեջ և ցուցաբերում են ընդհանուր ներգործություն ամբողջ օրգանիզմի վրա։
Անտիսեպտիկայի այս տեսակի ժամանակ մանրէների ոչնչացման կամ նրանց համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կիրառվում են կենսաբանական նյութեր։ Մեկ կենսաբանական նյութը անմիջապես ներգործում է մանրէների վրա, մյուսը բարձրացնում է հիվանդի պաշտպանական ուժերը, երրորդը, ներգործելով ախտահարված հյուսվածքների վրա, նպաստում է վերքի մաքրմանը ՝ դրանով իսկ վերացնելով բարենպաստ պայմանները մանրէների բազմացման համար։ Օրգանիզմի ընդհանուր իմունոկենսաբանական ուժերը բարձրացնող կենսաբանական նյութերի քանակը շատ է։ Սա արյան բաղադրամասերն են ՝ ստեղծելով ակտիվ կամ պասիվ իմունիտետ վարակի հանդեպ։ Հակամանրէային ազդեցությամբ կենսաբանական նյութերի թվում անտիբիոտիկներն ամենամեծ տարածումն ունեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.