From Wikipedia, the free encyclopedia
Անջելինա Մանգո (իտալ.՝ Angelina Mango, ապրիլի 10, 2001[1][2], Մարատեա, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա[1][2]), իտալացի երգչուհի-երգահան։ 2023 թվականին մասնակցել է Amici di Maria De Filippi տաղանդների մրցույթի քսաներկուերորդ թողարկմանը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը և հաղթել երգեցողության անվանակարգում, ինչպես նաև անժանացել է Lunezia մրցանակին՝ «Ci pensiamo domani» երգի համար[7]։ 2024 թվականին հաղթել է Սան Ռեմո երաժշտական փառատոնում իր «La noia» երգով։ Ներկայացնելու է Իտալիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «La Noia» երգով։
Անջելինա Մանգո | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Angelina Mango |
Ի ծնե անուն | իտալ.՝ Angelina Mango[1][2] |
Ծնվել է | ապրիլի 10, 2001[1][2] (23 տարեկան) Մարատեա, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա[1][2] |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | Italo pop? |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և հեռուստատեսային դեմք |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Angelina Mango Վիքիպահեստում |
Անջելինա Մանգոն ծնվել է 2001 թվականի ապրիլի 10-ին Մարատեայում, Մատիա Բազարի նախկին երգչուհի Լաուրա Վալենտեի և Ջուզեպպե Մանգոյի ընտանիքում, որը հայտնի է Մանգո բեմական անունով[8][9][10][11][12]։
Նա մեծացել է Լագոնեգրոյում, ունի եղբայր՝ Ֆիլիպո Մանգոն[13][14]։ Ընտանեկան միջավայրի շնորհիվ, որում նա ապրել է մանկուց, սովորել է երգել, նվագել՝ դաշնամուր և կիթառ[15][16]։ 2014 թվականի սեպտեմբերին Մանգոն ընդունվել է liceo Scientifico, սակայն 2014 թվականի դեկտեմբերի 8-ին հոր մահից հետո դադարեցրել է իր ուսումը[17][18]։ 2016 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Միլան, որտեղ շարունակել է ուսումը և եղբոր հետ սկսել երգել խմբում՝ որպես թմբկահար[19]։
2020 թվականի նոյեմբերի 13-ին Մանգոն թողարկել է իր առաջին «Va tutto bene» սինգլը, որը ընդգրկված է նրա դեբյուտային մինի Monolocale ալբոմում[20][21][22][23]։ 2021 թվականին բացել է Ջովանի Կակամոյի և Միքելե Պլաչիդոյի «Parola Tour»-ի համերգները՝ ելույթ ունենալով 2021 թվականի նոյեմբերին Միլանի երաժշտական շաբաթվա ընթացքում[24]։ Նույն ժամանակահատվածում մասնակցել է Sanremo Giovani, մրցույթին՝ «La tua buona colazione» երգով՝ սակայն չի ընդգրկվել եզրափակիչ փուլի մասնակիցների թվում[25][26][27]։
Sony Music Entertainment-ի հետ պայմանագիր կնքելուց և պրոդյուսեր Էնրիկո Բրունիի հետ միասին նոր երգեր գրելուց և արտադրելուց հետո Մանգոն 2022 թվականին մասնակցել է Concerto del Primo Maggio և Musica da bere երաժշտական մրցույթին, որտեղ արժանացել է Live Award մրցանակին[28][29]։ Նաև նույն թվականին հրատարակել է մի քանի սինգլներ՝ «Formica», «Walkman» (արտադրող՝ Tiziano Ferro)[30], և «Rituali»: 2022 թվականի սեպտեմբերին նա որպես հյուր մասնակցել է Rai 3 Via dei Matti nº0 հաղորդմանը[31]։
2022 թվականի նոյեմբերին Մանգոն մասնակցել է Canale 5 հեռուստեսությամբ հեռարձակվող «Amici di Maria De Filippi» երաժշտական տաղանդների շոուի քսաներկուերորդ թողարկմանը, որում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[32][33]։ Դեկտեմբերին բացել է Հռոմում կայացած Էլիզայի Auditorium Parco della Musica Էլիզայի համերգը, ելույթ է ունեցել Canale 5 հեռուստատեսությամբ հեռարձակվող Capodanno in musica համերգին[34][35]։ Amici-ում իր մասնակցության ընթացքում թողարկել է «Voglia di vivere» և «Mani vuote» սինգլները[36][37]։
2023 թվականի մայիսի 12-ին թողարկել է «Ci pensiamo domani» սինգլը[29][38]։ «Ci pensiamo domani»-ն հասել է սինգլների հիթ-շքերթի լավագույն տասնյակը և 300,000 օրինակից ավելի վաճառքի համար արժանացել է եռակի պլատինե վկայականի[39], ինչպես նաև հայտնվել է իտալական ալբոմների հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականում և արժանացել ոսկե վկայականի՝ 25000 օրինակից ավելի վաճառքի համար[40][41]։ 2023 թվականի հունիսին և հուլիսին մասնակցել է որոշ փառատոների, որոնք կազմակերպել են ազգային ռադիո և հեռուստատեսային հեռարձակողները, այդ թվում՝ Battiti Live-ը և TIM Summer Hits-ը[42][43][44]։ 2023 թվականի հոկտեմբերի 6-ին թողարկել է «Che t'o dico a fa» սինգլը, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը իտալական սինգլների հիթ-շքերթում և արժանացել պլատինե վկայականի[45]։
Անջելինա Մանգոն մասնակցել է 2024 թվականի Սանրեմո երաժշտական փառատոնին և հաղթել «La noia» երգով[46][47]։ «La Noia» երգով ներկայացնելու է Իտալիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։
Տարի | Վերնագիր |
---|---|
2020 | Monolocale |
2023 | Voglia di vivere |
Վերնագիր | Տարի | Լավագույն
դիրք |
Վկայական | Ալբոմ |
---|---|---|---|---|
ITA | ||||
«Formica» | 2022 | — | Ոչ ալբոմային | |
«Walkman» | — | |||
«Rituali» | — | |||
«Voglia di vivere» | 2023 | 87 | Voglia di vivere | |
«Mani vuote» | — | |||
«Ci pensiamo domani» | 7 |
| ||
«Che t'o dico a fa'» | 2 |
|
Ոչ ալբոմային | |
«Fila indiana» | 37 | |||
«La noia» | 2024 | 4 | ||
Տարի | Վերնագիր | Հեղինակներ |
---|---|---|
2014 | Get Back | Անջելինա Մանգո և Մանգո, L'amore è invisibile ալբոմից |
Տարի | Վերնագիր | Հեռուստ. | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2022–2023 | Amici di Maria De Filippi | Canale 5 | Մասնակից | Երգի անվանակարգի հաղթող |
2024 | Սանրեմո երաժշտական փառատոն 2024 | Rai 1 | Ամենամյա երաժշտական փառատոն –Հաղթող «La noia» երգով |
Տարի | Award | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք | Նշում |
---|---|---|---|---|---|
2022 | Musica da bere | Կենդանի կատարման անվնակարգ| rowspan="4" style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | [28] | ||
2023 | Critics Award | Առաջին տեղ երգեցողություն անվանակարգում | Amici di Maria De Filippi | ||
Radio Award | |||||
Lunezia Award | Երաժշտական-գրական արժեք | Ci pensiamo domani | [50] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.