From Wikipedia, the free encyclopedia
Աննա Նշանյան (Աննա Իսահակի Փափազյան, դեկտեմբերի 12, 1931, Կահիրե, Եգիպտոս - հուլիսի 24, 2024, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ օպերային երգչուհի, սոպրանո։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1970)։
Աննա Նշանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1931 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Մահացել է | հուլիսի 24, 2024 (92 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երաժիշտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ժան-Պիեր Նշանյան |
Աննա Նշանյանը ծնվել է 1931 թվականին Եգիպտոսում։ Բեմել է 1945 թվականին Եգիպտոսում՝ հանդես գալով Անուշի դերով («Անուշ» օպերա)։ Ավարտել է Եգիպտոսի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը։ 2 տարի հաճախել է իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի դասընթացներին, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ։ 1952 թվականին առաջին անգամ ժամանել է Երևան և հանդես եկել համերգային ծրագրով։ 1959 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երևան, եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ 1963 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան[1]։
1980 թվականից բնակվել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։
Մահացել է 2024 թվականի հուլիսի 23-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում[2]։
Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում։ Կատարել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Մասինիի, Ժորժ Բիզեի, Ջուզեպպե Վերդիի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։ Հյուրախաղերով եղել է Խորհրդային միության, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սիրիայի մի շարք քաղաքներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.