From Wikipedia, the free encyclopedia
Անհուշ հին բերդ Իրանի հարավ–արևմուտքում, Խուժաստան (Խուզեսթան) նահանգի Դիզֆուլ քաղաքի մոտ։ Սասանյան թագավորները Անհուշում ցմահ բանտարկում էին անհնազանդ վասալներին, առավել ծանր հանցագործներին։ Պարսից Շապուհ II արքան խաբեությամբ Անհուշում բանտարկել է նաև Հայոց Արշակ Բ թագավորին և Վասակ սպարապետին։ Մովսես Խորենացին բերդն անվանել է «Անհուշ», Փավստոս Բուզանդը հիշում է «Անդմըշն, որ Անհուշ բերդն են կոչում»։ Պարսից պատմագրության մեջ հիշվում է նաև «Ղասրե Ֆարամուշ» անունով, որ բառացի նշանակում է Անհուշ բերդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 426)։ |
Տեսակ | բանտ, ֆորտիֆիկացիա, ամրոց և դղյակ |
---|---|
Տեղագրություն | Գոնդիշապուր |
Վարչական միավոր | Խուզեսթան և Խուժեստան |
Գտնվում է ափին | Քարուն (գետ) |
Երկիր | Իրան |
Ընթացիկ սեփականատեր | Սասանյան Պարսկաստան |
Վերահսկվում է | Սասանյան Պարսկաստան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.