«Անլռելի Զանգակատուն»՝ պոեմ Պարույր Սևակի հեղինակությամբ։
Անլռելի զանգակատուն | |
---|---|
Հեղինակ | Պարույր Սևակ |
Տեսակ | քնարապատմողական |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1959 |
Վիքիքաղվածք | Անլռելի զանգակատուն |
Սյուժե
Պոեմն իրենից ներկայացնում է Կոմիտասի կենսագրության լիրիկական պատմվածք։
Պոեմը գրվել է 1959 թվականին Մոսկվայում։ Պ. Սևակը Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը՝ հիմնականում եղեռնը, որին միահյուսվում են կոմիտասյան երգի տարրերը։
Կառուցվածք
Անլռելի զանգակատունը բաժանված է 6 գլխի՝ համազանգերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է ղողանջներից։
![]() |
Մեծ Կոմիտասի ոգեղենացած կերպարն ստեղծելու համար Սևակը նրա դիմանկարը ուղղակի կամ անուղղակի քանդակել է 46 անգամ՝ քառասունվեց ղողանջներից յուրաքանչյուրում տարբե՛ր կողմից, քայլ առ քայլ բացելով նրա հոգու ծալքերը՝ ծովացած սերն ու տառապանքը, դրամատիկ բախումներն ու պայքարը, հաղթանակներն ու կորուստները, ի վերջո ողբերգությունը։ Վերցնելով Կոմիտասի կյանքի գլխավոր դեպքերը և շղթայելով դրանք իրար, Պ. Սևակը շղթայի յուրաքանչյուր օղակում բացում է հերոսի կյանքի տվյալ պատկերի ներքին-հոգեբանական կողմը, հերոսի հոգեվիճակը տվյալ պահին, արտահայտում իր մտորումները, գնահատականներ ու բնութագրումներ տալիս, վերլուծումներ կատարում, որոնք միահյուսվելով իրար, ի վերջո ամբողջացնում են ինչպես հերոսի կերպարը, նրա ու ժողովրդի միասնության գաղափարը, այնպես էլ ստեղծում են ժամանակաշրջանի հոգեբանության լայն պատկերը։ - Ա. Արիստակեսյան[1] |
![]() |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.