From Wikipedia, the free encyclopedia
Անիլ Դհիրուբհայ Ամբանի (անգլ.՝ Anil Dhirubhai Ambani; հունիսի 4, 1959, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ գործարար, Reliance Anil Dhirubhai Ambani Group Տնօրենների Խորհրդի նախագահ։ 2010 թվականին Ֆորբս ամսագրի կողմից ճանաչվեց Հնդկաստանի չորրորդ ամենահարուստ մարդը 13․7 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ, զիջելով միայն իր ավագ եղբայր Մուկեշ Ամբանիին, Լաակշմի Միտտալին և Ազիմ Պրեմժիին[2]։ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցի Հոգաբարձուների Խորհրդի անդամ է։
Անիլ Ամբանի անգլ.՝ Anil Ambani | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրթություն | Warwick Business School?, Ուորթոնի դպրոց, Մումբայի համալսարան, Hill Grange High School? և Կիշինչանդի Չելարամի անվան քոլեջ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գլխավոր գործադիր տնօրեն, նախագահ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Tina Ambani?[1] |
Ծնողներ | հայր՝ Դիրուբաի Ամբանի, մայր՝ Kokilaben Ambani? |
Զբաղեցրած պաշտոններ | Ռաջյա Սաբհայի անդամ |
Երեխաներ | Anmol Ambani? և Jai Anshul Ambani? |
Anil Ambani Վիքիպահեստում |
Անիլ Ամբանին գուջարաթցի է։ Ամուսնացած է բոլիվուդի դերասանուհի Թինա Մունիմի հետ։ Ունի երկու որդի՝ Անմոլը (Anmol) և Անշուլը (Anshul)։ Մրցավազքի մեծ երկրպագու է։ Ամեն առավոտ արթնանում է ժամը 4-ին և հետևելով նորություններին՝ կատարում է վազք[5]։ Մասնակցել է Մումբայի մարաթոնյան վազքին։ Ամեն օր խմում է վեց լիտր ջուր, նախընտրում է բուսական սնունդ[6]։
2004 թվականի հունիսին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին Պալատի անկախ անդամ՝ Սամաջվադի հասարակական կուսակցության աջակցությամբ։
2001 թվականից Bell 412 ուղղաթիռի սեփականատեր է[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.