Անեյրին Բարնարդ

բրիտանացի դերասան From Wikipedia, the free encyclopedia

Անեյրին Բարնարդ

Անեյրին Բարնարդ (անգլ.՝ Aneurin Barnard, մայիսի 8, 1987(1987-05-08), Ogwr, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի ուելսցի դերասան, «Լոուրենս Օլիվիեի» մրցանակի դափնեկիր, որը լայն ճանաչում է ստացել BBC ալիքով հեռարձակվող «Սպիտակ թագուհին» հեռուստասերիալում Ռիչարդ III-ի դերը կատարելուց հետո։

Արագ փաստեր Անեյրին Բարնարդանգլ.՝ Aneurin Barnard, Ծնվել է ...
Thumb
Անեյրին Բարնարդ
անգլ.՝ Aneurin Barnard
Thumb
Ծնվել էմայիսի 8, 1987(1987-05-08) (37 տարեկան)
ԾննդավայրOgwr, Միացյալ Թագավորություն
ԿրթությունRoyal Welsh College of Music & Drama?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ
Փակել

Վաղ տարիներ

Բարնարդը ծնվել է Կենտրոնական Գլամորգանի նախկին Օգուր շրջանի տարածքում՝ Ջուն և Թերի Բարնարդների ընտանիքում[1][2]։ Բացի նրանից, ընտանիքում կա դուստր՝ Սերին[2]։ Ավագ դպրոց հաճախել է Ռոնտա, Կինոն, Թավ մարզում։ Դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Ուելսի երաժշտության և թատրոնի թագավորական քոլեջում, որն ավարտել է 2008 թվականին։ Այնտեղ նրա հետ սովորել են Քիմբերլի Նիքսոնն ու Թոմ Քալենը։ Նրա մայրենի լեզուն վալլիերենն է[3]։

Կարիերա

Բարնարդի համար թատրոնում առաջին նշանակալի դերը դարձել է «Գարնանային զարթոնք» մյուզիքլի լոնդոնյան պրեմիերայում խաղացած Մելքիորի դերը, որը նա կատարել է 2009 թվականի փետրվար-մայիս ամիսներին[4][5]։ Կատարման համար Բարնարդը «Մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում ստացել է «Լոուրենս Օլիվիեի» մրցանակը[6]։

Դերասանական դպրոցում սովորելու ժամանակ մասնակցել է «Կովկասի կավճային շրջան», «Որքան կարևոր է լուրջ լինելը» և «Վեսթսայդյան պատմություն» բեմադրություններում[7]։ Ուելսում նրա թատերական աշխատանքներն իրենց մեջ ներառել են նաև «Անձրևի տակ երգողները» ֆիլմում Դոն Լոկվուդի դերը[8]։

2011 թվականին Ջոնաթան Ինգլիշի «Երկաթե ասպետը» ֆիլմում խաղացել է Գայի դերը։ 2012 թվականին BBC 4 հեռուստաալիքի «Մենք նվաճել ենք Մանհեթենը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը Քարեն Գիլանն էր, կատարել է լուսանկարիչ Դևիդ Բեյլիի դերը։ 2012 թվականից հետո նկարահանվել է «Միջնաբերդ» հոգեբանական թրիլլերում և «Մերայա Մունդին և Միդասի արկղիկը» սարսափ արկածային ֆիլմի գլխավոր դերում ( Մայքլ Շինի, Յոհան Գրիֆիթի և Քիլի Հոուսի հետ միասին)։

2013 թվականին BBC«Սպիտակ թագուհին» պատմական հեռուստասերիալում խաղացել է Ռիչարդ Գլոստերի, իսկ ավելի ուշ՝ Ռիչարդ III թագավորի դերը։ Նույն թվականին Էնդի դե Էմոնիի «Մունֆլիտ» հեռուստասերիալում՝ Ջոն Միդ Ֆոլկների համանուն պատմական-արկածային վեպի էկրանավորման մեջ, խաղացել է գլխավոր հերոսի դերը։ 2014 թվականին Բարնարդը դեր է խաղացել ITV-ի՝ բրիտանացի երգչուհի Սիլա Բլեքի կյանքի մասին պատմող «Սիլա» երեք սերիանանոց ֆիլմում։ Շերիդան Սմիթը խաղացել է Սիլայի դերը, իսկ Բարնարդը՝ նրա ամուսնու՝ Բաբի Ուիլսի դերը։

2015 թվականին թողարկվել է Բրայան Հարգելանդի Քրեյ երկվորյակների մասին «Լեգենդ» ավազակային թրիլլերը, որտեղ Անեյրին Բարնարդը կրկնել է Դևիդ Բեյլի դերը[9]։

2016 թվականին BBC One-ի թողարկած և Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Պատերազմ և խաղաղություն» հեռուստասերիալում խաղացել է Բորիս Դրուբեցկոյի դերը[10]։

2017 թվականին դերասանը նկարահանվել է «Պրահայի ինտերլյուդիա»-ում՝ Պրահայում «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունների ժամանակ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կյանքի մասին ֆիլմում[11]։ 2017 թվականի հուլիսին մեծ էկրան է դուրս եկել Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» ֆիլմը, որտեղ Բարնարդը խաղացել է գլխավոր դերերից մեկը[12]։

2019 թվականին լույս է տեսել ամերիկացի գրող Դոնա Թարթի «Կարմրակատարը» վեպի համանուն էկրանավորումը՝ նկարահանված ռեժիսոր Ջոն Քրոուլի կողմից։ Անեյրին Բարնարդը կատարել է Բորիսի՝ ուկրանացի վտարանդու դերը, որը դարձել է գլխավոր հերոսի՝ Թեո Դեկերի մոտ ընկերը։ Նրա դերը բաժին է հասել Էնսել Էլգորթին։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանում ...
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ս Գին Y Pris Տուպակ
2009 ս Բժիշկներ Doctors Չես Մյորդոխ (1 էպիզոդ)
2011 ֆ Երկաթե ասպետը Ironclad Գայ
2011 ֆ Փոշի Powder Միգել
2012 ֆ Միջնաբերդ Citadel Թոմի
2012 ֆ Էլֆի Հոփկինս Elfie Hopkins Դիլան Փարքեր
2013 ֆ Իրականությունը Էմանուելի մասին The Truth About Emanuel Քլոդ
2013 ֆ Ծուղակ Մոխրոտի համար Trap for Cinderella Ջեյք
2013 ֆ Շոտլանդիայի թագուհի Մարիան Mary Queen of Scots Դարնլի
2013 հֆ Մենք նվաճել ենք Մանհեթենը We'll Take Manhattan Դևիդ Բեյլի
2013 ս Սպիտակ թագուհին The White Queen Ռիչարդ III
2014 ս Սիլա Cilla Բոբի Ուիլիս
2015 ս Սպանել Հիսուսին Killing Jesus Հակոբոս առաքյալ
2015 ֆ Լեգենդ Legend Դևիդ Բեյլի
2016 ս Պատերազմ և խաղաղություն War and Peace Բորիս Դրուբեցկոյ
2017 ֆ Դառը բերք Bitter Harvest Միկոլա
2017 ֆ Դյունկերկ Dunkirk Գիբսոն
2019 ֆ Դեյվիդ Կոպպերֆիլդի կյանքը The Personal History of David Copperfield Ջեյմս Սթիրֆորտ
2019 ֆ Կարմրակատարը The Goldfinch Բորիս, Թեոյի ընկերը
2022 ս 1899 1899
Փակել

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.