իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Անդրես Պալոպ Սերվերա (իսպ.՝ Andrés Palop Cervera, հոկտեմբերի 22, 1973[1][2][3], L'Alcúdia[4]), իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն։
Անդրես Պալոպ իսպ.՝ Andrés Palop Cervera | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 22, 1973[1][2][3] (50 տարեկան) | ||
Ծննդավայր | L'Alcúdia[4] | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
«Վալենսիա»-ում, որի սանն էր հանդիսանում, Պալոպը փոխարինել է Սանտյագո Կանիսարեսին, իսկ «Սևիլյա»-ում դարձել է հիմնական դարպասապահ։
2007 թվական մարտի 15-ին ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Շախտյոր Դոնեցկ»-ի հետ խաղի երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում ուկրաինական թիմի օգտին 2։ 1 հաշվի ժամանակ Անդրեսը անկյունայինի խաղարկումից հետո գլխով գոլ է խփել և հավասարեցրել է հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում «Սևիլյան» խփել է ևս մեկ գոլ և դուրս է եկել մրցախաղի հաջորդ փուլ[5]։ ՈւԵՖԱ-ի Գավաթի եզրափակչում «Էսպանյոլ»-ի հետ խաղում տասնմեկ մետրանոց հարվածներով Պալոպը հետ է մղել երեք հարված, ինչը թույլ է տվել «Սևիլյա»-ին երկրորդ անգամ անընդմեջ հաղթել այս մրցախաղում։ Պալոպը ճանաչվել է եզրափակիչի լավագույն խաղացող։
Անդրես Պալոպը Իսպանիայի հավաքականի կազմում Եվրո 2008-ում դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ չխաղալով ոչ մի խաղ։
2013 թվականի հունիսին Պալոպը պայմանագիր է ստորագրել «Բայեր Լևերկուզեն»-ի հետ[6]։
2014 թվականի ապրիլին Պալոպը հայտարարել է կարիերիայի ավարտի մասին[7]։
2015 թվականի փետրվարից մինչև 2016 թվականի մայիս ղեկավարել է «Ալկոյանո» ակումբը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.