From Wikipedia, the free encyclopedia
Անդրես Էսկոբար (իսպ.՝ Andrés Escobar Saldarriaga, մարտի 13, 1967[1][2][3], Rasht - հուլիսի 2, 1994, Մեդելյին, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող, որը սպանվել է Մեդելինում։ Նա կարիերայի մեծ մասը անց է կացրել «Ատլետիկո Նասիոնալ» ակումբում՝ խաղալով պաշտպանությունում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անդրես Էսկոբար իսպ.՝ Andrés Escobar | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Անդրես Էսկոբար Սալդարիագա | ||
Քաղաքացիությունը | Կոլումբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | 1967 մարտի 13 | ||
Ծննդավայր | Մեդելյին, Կոլումբիա | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 2, 1994 (27 տարեկան) | ||
Մահվան վայր | Մեդելյին, Կոլումբիա | ||
Հասակ | 184 սմ | ||
Դիրք | Պաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1985 - 1987 | Ատլետիկո Նասիոնալ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1987 - 1994 1989 - 1990 1990 - 1994 |
Ատլետիկո Նասիոնալ Յանգ Բոյզ Ատլետիկո Նասիոնալ |
78 (0) 0 (0) 144(0) | |
Ազգային հավաքական | |||
1988-1994 | Կոլումբիա | 50 (1) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
1994 ֆուտբոլի աշխարհի գավաթի խմբային փուլում դաշտի տերերի՝ ամերիկացիների հետ խաղում, Էսկոբարը ամերիկացի կիսապաշտպանի հարվածից հետո՝ փորձելով հեռացնել գնդակը, այն ուղարկեց սեփական դարպասը։ Կոլումբիան այդ խաղը պարտվեց և գործնականում դուրս մնաց հետագա պայքարից։ Էսկոբարը թիմի հետ վերադարձավ հայրենիք և ինքնագոլից 10 օր անց սպանվեց Ումբերտո Մունյոսի կողմից։ Մունյոսը 12 փամփուշտ արձակեց Էսկոբարի վրա, երբ նա գտնվում էր մեքենայում։ Ամեն մի կրակոցից հետո Մունյոսը բղավում էր ¡Gracias por el auto gol en la propia puerta! (Շնորհակալություն սեփական դարպասին ինքնագոլի համար)։ Էսկոբարը մահացավ հիվանդանոցի ճանապարհին։
Էսկոբարին մինչև հիմա մեծ պատվով են հիշում Կոլումբիայում, հատկապես իր ակումբի երկրպագուները։ Ումբերտո Մունյոսը դատապարտվեց 43 տարվա ազատազրկման, սակայն դուրս եկավ բանտից 11 տարի անց լավ պահվածքի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.