Անդոնգ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Անդոնգ (կորեերեն՝ 안동시), քաղաք Հարավային Կորեայում, Կյոնսան պուտկո նահանգի մայրաքաղաքն է։ Այդ նահանգի հարավային մասի ամենամեծ քաղաքն է։ Գտնվում է Նակտոնգանայի ափին։ Քաղաքը հայտնի է որպես «Կորեական հոգևոր մշակույթի մայրաքաղաք»։ 1970 թվականից Անդոնգը սկսեց արագ զարգանալ, 30 տարում բնակչության թիվը եռապատկվեց։ Այժմ այն զբոսաշրջության և մշակույթի խոշոր կենտրոններից է։ Անդոնգը հայտնի է նաև որպես Կորեայի ազգային մշակույթի կենտրոն, որտեղ պահպանվել են բազմաթիվ հնագույն ավանդույթներ։ Զբոսաշրջիկների շրջանում հայտնի են Անդոնգի կորեական ազգային դիմակները։
Բնակավայր | ||
---|---|---|
Անդոնգ | ||
안동시 | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
Նահանգ | Կյոնսան պուտկո | |
Համայնք | Հյուսիսային Գյոնգսանգ[1] | |
Մակերես | 1519 կմ2 կմ² | |
ԲԾՄ | 139±1 մետր | |
Խոսվող լեզուներ | կորերեն | |
Բնակչություն | 184 108 մարդ | |
Ժամային գոտի | UTC+9 | |
Հեռախոսային կոդ | +82 54 | |
Փոստային ինդեքս | 760003-760944 | |
Փոստային դասիչ | 760003–760944 | |
Պաշտոնական կայք | andong.go.kr | |
| ||
Անդոնգը հիմնադրվել է մ․թ․ա 1 թվականին։ Այդ ժամանակ այն կոչվում էր Կոչհան։ Կորեայի եռաթագավորության ժամանակ ղեկավարում էր Սիլլա թագավորությունը։ 930 թվականին Կոչհան քաղաքի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Պեկչեի ու Կորյոյի միջև, հայտնի է որ Վան Գոնը գրավել է այն և վերակոչել Անդոնգ։
Չոսոն դինաստիայի գահակալումից հետո Անդոնգը դարձավ կոնֆուցիականության կենտրոն։ Շատ կոնֆուցիական փիլիսոփաներ այդտեղից էին. Լի Հվանը (1501-1570 թթ.) նրանցից ամենահռչակավորն էր։ Լի Հվանը ծերության ժամանակ վերադարձավ Անդոնգ և այստեղ հիմնեց Տոսան սովոն կոնֆուցիական ակադեմիան։ Այս ընթացքում Անդոնգական ազգանուները էական դեր են խաղացել Կորեայի քաղաքական կյանքում։
16-18-րդ դարերում Անդոնգի ազդեցությունը քչացավ։ 19-րդ դարում տեղական Կիմ դինաստիան ազգակցական կապեր ստեղծեց թագավորականի հետ և նորից սկսեց ուժեղ ուժեղ ազդեցություն ունենալ թագավորական ընտանիքի վրա։
1650 թվականաին Անդոնգի պատմության մեջ տեղի ունեցան անսովոր դեպքեր՝ ճապոնացի դեսպանը փախավ Բուսանից և կորեացիների օգնությամբ թաքնվեց Անդոնգում։ Սակայն չցանկանալով վատթարեցնել հարաբերությունները Ճապոնիայի հետ՝ կայսր Հյոջոնը հրամայեց բռնել նրան և հանձնել Ցուսիմա կայսրության ներկայացուցիչներին։ Դավաճանին ուղարկեցին Ցուսիմայի մոտ և նրա հետագա ճակատագիրը հայտնի չէ, իսկ կորեացիները, որոնք օգնել էին նրան թաքնվել Անդոնգում, պատժվեցին կորեական օրենքներով, սակայն «Ինջո սիլլոկը» չի հաստատում և չգիտենք՝ արդյոք նրանք մահապատժի են ենթարկվել, թե աքսորվել։
1950-ական թվականների Կորեկան պատերազմի ժամանակ Անդոնգը եղել է դաժան պայքարի դաշտ։ Չնայած քաղաք ուժեղ վնասներ էր կրել, վերականգնումը կարճ տևեց։ 1976 թվականին կառուցվել է Անդոնգական ՀԷԿ-ը, որն ապահովում է քաղաքն էլեկտրականությամբ։
1999 թվականին Էլիզաբեթ II թագուհին քաղաքում է նշել իր 73-ամյակը[2]։
Քաղաքը գտնվում է Կյոնսան պուտկո գավառի հարավային մասում։ Արևելքից սահմանակից է Յոնյանոմին և Չհոնսոնոմին, արևմուտքից՝ Եչհոն գավառին, հարավից՝ Իյսոնոմին, իսկ հյուսիսից՝ Յոնջու քաղաքին և Պոնհվա գավառին։ Ի տարբերություն երկրի շատ այլ վայրերի, Անդոնգի լանշաֆտը բավականին հարթ է և դա թույլ է տալիս արդյունավետորեն զբաղվել գյուղատնտեսությամբ։
Անդոնգ (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 3.6 (38.5) |
6.4 (43.5) |
11.8 (53.2) |
19.4 (66.9) |
24.2 (75.6) |
27.4 (81.3) |
29.0 (84.2) |
29.8 (85.6) |
25.5 (77.9) |
20.3 (68.5) |
12.8 (55) |
6.0 (42.8) |
18.0 (64.4) |
Միջին օրական °C (°F) | −2.2 (28) |
0.2 (32.4) |
5.3 (41.5) |
12.2 (54) |
17.4 (63.3) |
21.4 (70.5) |
24.3 (75.7) |
24.8 (76.6) |
19.8 (67.6) |
13.2 (55.8) |
6.1 (43) |
0.0 (32) |
11.9 (53.4) |
Միջին ցածր °C (°F) | −7.4 (18.7) |
−5.3 (22.5) |
−0.5 (31.1) |
5.2 (41.4) |
10.8 (51.4) |
16.1 (61) |
20.6 (69.1) |
20.9 (69.6) |
15.4 (59.7) |
7.7 (45.9) |
0.6 (33.1) |
−5.2 (22.6) |
6.6 (43.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 20.1 (0.791) |
26.9 (1.059) |
44.9 (1.768) |
68.2 (2.685) |
91.5 (3.602) |
136.8 (5.386) |
244.3 (9.618) |
217.8 (8.575) |
131.9 (5.193) |
36.9 (1.453) |
30.6 (1.205) |
16.6 (0.654) |
1066,4 (41,984) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 5.3 | 5.8 | 7.4 | 7.9 | 9.2 | 10.1 | 14.1 | 13.2 | 9.5 | 5.9 | 6.2 | 5.4 | 100 |
% խոնավություն | 61.6 | 60.1 | 59.8 | 56.7 | 63.0 | 71.3 | 79.3 | 78.6 | 77.8 | 73.3 | 68.8 | 64.4 | 67.9 |
Միջին ամսական արևային ժամ | 185.4 | 183.0 | 200.6 | 218.7 | 224.5 | 190.4 | 148.9 | 167.1 | 150.9 | 181.7 | 164.7 | 177.8 | 2193,6 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Անդոնգի գլխավոր տնտեսության ճյուղերից է՝ զբոսաշրջությունը։ Քաղաքի ներսում գտնվում է երկու առողջարան՝ Տոսանը և Հահոն։ Լավ զարգացած է գյուղատնտեսությունը, մասնավորապես բուծումը և մրգերի մշակումը, հիմնականում խնձոր և սեխ։
Անդոնգը վարչականորեն բաժանվում է 1 ըփի, 13 քաղաքատիպ ավանի և 10 դոնգի[3][4]։
Անվանում | Հանգիլ | Տարածք, կմ2 | Բնակչություն, մարդ | Ներքին բաժանում |
---|---|---|---|---|
Պհունսանիպ | 풍산읍 | 96,64 | 7650 | 19 գյուղ |
Վարյոնմյոն | 와룡면 | 116,96 | 4762 | 18 գյուղ |
Իլջիկմյոն | 일직면 | 85,56 | 3805 | 13 գյուղ |
Իմհամյոն | 임하면 | 91,69 | 3824 | 8 գյուղ |
Էանմյոն | 예안면 | 163,91 | 2312 | 16 գյուղ |
Իմդոնմյոն | 임동면 | 151,05 | 2457 | 12 գյուղ |
Կիրանմյոն | 길안면 | 199,02 | 3590 | 13 գյուղ |
Նամսոնմյոն | 남선면 | 59,08 | 2706 | 8 գյուղ |
Նամխումյոն | 남후면 | 63,14 | 2363 | 9 գյուղ |
Նոկչոնմյոն | 녹전면 | 70,82 | 2208 | 10 գյուղ |
Պուկհումյոն | 북후면 | 76,86 | 4027 | 12 գյուղ |
Պհունչհոմյոն | 풍천면 | 93,87 | 5013 | 13 գյուղ |
սոհումյոն | 서후면 | 65,35 | 4273 | 11 գյուղ |
Տոսանմյոն | 도산면 | 101,9 | 2215 | 12 գյուղ |
Անգիդոն | 안기동 | 7,29 | 8575 | |
ՅոնսԱնդոնգ | 용상동 | 26,10 | 22 776 | |
Կանամդոն | 강남동 | 20,03 | 10 176 | |
Մյոնյունդոն | 명륜동 | 9,37 | 6720 | |
Օկտոն | 옥동 | 4,44 | 20 024 | |
ՊհյոնհվԱնդոնգ | 평화동 | 0,85 | 8572 | |
Սորգուդոն | 서구동 | 1,56 | 9168 | |
Սոնհադոն | 송하동 | 9,65 | 11 326 | |
Տհեհվադոն | 태화동 | 2,31 | 14 733 | |
Չունգուդոն | 중구동 | 4,28 | 6196 |
Պատմական վայրերը, բացօթյա թանգարաններն են Չիրը և Հահոն։ Հահվե և Յանդո գյուղերը ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[5]։
Սոջուի թանգարանը գտնվում է Անդոնգում և Կորեայի ավանդական խմիչքի արտադրության առավել հայտնի վայրերից է[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.