From Wikipedia, the free encyclopedia
«Անդերի սիրտը» (անգլ.՝ The Heart of the Andes), ամերիկացի նկարիչ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի (Frederic Edwin Church, 1826-1900 թվականներ) նկարներից։ Նկարիչը կտավը վրձնել է 1859 թվականին։ Ներկայիս դրությամբ «Անդերի սիրտը» կտավը պահպանվում և ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։ Ստեղծագործության չափերն են՝ 68⅛ × 119¼ դյույմ (168 × 303 սմ)[3][4]։
Անդերի սիրտը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրեդերիկ Էդվին Չըրչ |
տարի | 1859 |
բարձրություն | 168 սանտիմետր |
լայնություն | 302,9 սանտիմետր |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[2] |
ներշնչված է | Naturgemälde der Anden? և Cosmos? |
հիմնական թեմա | Անդեր |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Heart of the Andes Վիքիպահեստում |
«Անդերի սիրտը» ստեղծագործությունը Ֆրեդերիկ Էդվին Չըրչը կտավին է հանձնել, երբ երկրորդ անգամ՝ 1857 թվականի մայիս-հունիս ամիսներին Հարավային Ամերիկա այցելություն է կատարել ու խիստ տպավորվել է Անդերի գեղեցկությունից։ Այցելության ժամանակ նկարիչը այցելել է Էկվադորի լեռնային շրջանները։ Ուղևորության արդյունքում բազմաթիվ նկարներ և էսքիզներ ստեղծվեցին Ֆրեդերիկ Էդվին Չըրչի կողմից[3][5]։
Դեպի Հարավային Ամերիկա ճանապարհորդելու համար Չըրչը պարտական է ավելի վաղ այստեղ հետազոտություններ կատարած Ալեքսանդր Հումբոլդտին[6]։
Առաջին անգամ «Անդերի սիրտը» կտավը ցուցադրվել է հասարակության համար 1859 թվականի մայիսին հեղինակի նյույորքյան սալոնում, որը գտնվում էր Մանհեթենի Տասներորդ պողոտայում՝ Հինգերորդ և Վեցերորդ պողոտաների միջև։ Նկարը մեծ հաջողություններ արձանագրեց. երեք շաբաթվա ընթացքում շուրջ 12 հազար այցելու վճարում կատարեցին 25 ցենտ գումար, որպեսզի տեսնեն նկարը։ Նյու Յորքի ցուցադրությունից հետո «Անդերի սիրտը» նկարը տեղափոխվեց Մեծ Բրիտանիա։ 1859 թվականի աշնանը այն կրկին հետ բերվեց ԱՄՆ և տարուց ավելի ցուցադրության հանվեց երկրի զանազան քաղաքներում։ Հետո այս ստեղծագործությունը վաճառվեց 10.000 ԱՄՆ դոլարով. այդ պահի դրությամբ այն ամենամեծ գինն էր, որը երբևէ տրվել էր ամերիկացի նկարչին[7]։ Նկարի գնորդը դարձավ Մարգարեթ Դոուսը (Margaret Dows): Վերջինս 1909 թվականին «Անդերի սիրտը» նկարը կտակեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին, ուր ցայսօր էլ պահպանվում և ցուցադրվում է[7]։
«Անդերի սիրտը» ստեղծագործությունը չի համապատասխանում ինչ-որ մի կատուկ լանդշաֆտի։ Այն իրենից ներկայացնում է իդեալականացված տեսարան՝ համակցված նկարչի մի շարք տպավորություններից[8]։ Նկարի հետին պլանում պատկերված է էկվադորյան Չիմբորասո հանգած հրաբուխը: Ի դեպ, այս հրաբուխը Ֆրեդերիկ Էդվին Չըրչի բազմաթիվ ստեղծագործություններում առկա է[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.