From Wikipedia, the free encyclopedia
Անանուն Զրուցագիր, անսկիզբ ու անավարտ մի պատմության հեղինակի պայմանական անունը։ Ապրել է X դարում։ Անանուն Զրուցագրի Պատմությունը գտնվել է 1921 թվականին, էջմիածնի ձեռագրերում (այժմ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 5974 ձեռ.)։ Ընդգրկում է արաբական տիրապետության և Բագրատունիների թագավորության շրջանի բանահյուսական պատումների շարք՝ գրված ժողովրդական կենսախինդ աշխարհընկալմամբ և գեղջկական լեզվով։ Գրիգոր-Դերեն Արծրունի իշխանի մասին զրույցներում ծաղրված է կուսակրոնությունը։ Պատումներում որոշակի զգացվում է աշխարհականացման զվարթ շունչը։ Անանուն Զրուցագրի պատմությունը վերագրվել է նաև Հովհաննես Դրասխանակերտցու պատմության մեջ հիշատակված Շապուհ Բագրատունուն, հրատարակվել նրա անունով («Պատմութիւն Շապուհ Բագրատունւոյ», ի լույս ածին Գ. Տեր-Մկրտչյան և Մեսրոպ եպիսկոպոս, էջմիածին, 1921)։ Այդ տեսակետը հերքվել է։
Անանուն Զրուցագիր | |
---|---|
Մասնագիտություն | գրող |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 366)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.