միավոր նյութի լրիվ այրումից անջատված ջերմության քանակ From Wikipedia, the free encyclopedia
Այրման ջերմություն, նյութի զանգվածային (պինդ և հեղուկ) կամ ծավալային (գազեր) միավորի լրիվ այրումից անջատված ջերմության քանակ։ Հաշվարկվում է ջոուլներով կամ կալորիաներով։ Միավոր նյութից առաջացած ջերմության քանակը կոչվում է այրման տեսակարար ջերմություն։ ՄՀ համակարգում ունի Ջ/կգ միավորը։ Հաճախ օգտագործվում են նաև այլ համակարգի միավորներ․ կՋ/կգ, ՄՋ/կգ, կկալ/կգ։ Նրա որոշման համար օգտվում են կալորիաչափական մեթոդներից։
Այրման ջերմությունը որոշվում է վառելիքի քիմիական կազմությամբ։ Վառելիքի կազմի մեջ մտնող քիմիական տարրերը նշանակվում են ընդունված նշաններով՝ С, Н, О, N, S, իսկ մոխիրն ու ջուրը՝ А և W պայմանական նշաններով։
Այրման ջերմությունը վառելանյութերի որակը բնորոշող կարևոր մեծություն է։ Խառնուրդի այրման ջերմությունը հավասար է բաղադրիչ նյութերի այրման ջերմությունների գումարին։
Այրման ջերմությունը կարող է վերաբերել վառելիքի աշխատանքային զանգվածին , այսինքն սպառողին հասած վառելիքին, կամ նյութի չոր զանգվածին , (վառելիքի այրվող զանգվածին ), այսինքն այն չի պարունակում մոխիր և ջուր։
Տարբերվում են առավելագույն և նվազագույն այրման ջերմություններ։
Առավելագույն և նվազագույն այրման ջերմությունները կապված են բանաձևով,
որտեղ K-ն՝ գործակից է, որը հավասար է 25 կՋ/կգ (6 կկալ/կգ), W-ը ջրի քանակն է վառելիքում %-ներով, H-ը ջրածնի քանակը վառելիքում %-ով։
Այսպիսով, այրման առավելագույն ջերմությունը՝ միավոր նյութի լրիվ այրման և մինչև ցողի կետ հովացված մնացորդներից անջատված ջերմաքանակն է։ Ջերմատեխնիկական հաշվարկներում այն համապատասխանում է 100 %-ին։ Թաքնված ջերմաքանակ է համարվում ջրի խտացման ժամանակ անջատված ջերմաքանակը,տեսականորեն այն կարող է հասնել 11 %;
Նվազագույն ջերմաքանակը որոշվում է՝
կամ
,
Այրման ջերմությունը հանդիսանում է վառելիքի ամենակարևոր բնութագիրը, անի որ բնութագրում է վառելիքի որակը, և ցույց է տալիս վառելիքի՝ 1 կգ-ի (հեղուկւ դեպքում 1 մ³-ի), լրիվ այրման դեպքում անջատված ջերմության քանակը։
Նյութ | Նվազագույն այրման ջերմությունը հաստատուն ճնշման դեպքում , ՄՋ/կգ |
---|---|
Բենզին | 41,87[1] |
Կերոսին | 42,9-43,12[2] |
Թուղթ | 13,4[3] |
Փայտանյութ | 13,8[3] |
Բնական կաուչուկ | 44,73-44,8[3] |
Լինոլեում պոլիվինիլքլորիդային | 14,31[3] |
Ռետին | 33,52 |
Արհեստական նրբաթել (բրթի կամ բամբակի խառնուրդով) | 13,8 |
Պոլիէթիլեն | 47,14[3] |
Պոլիստիրոլ | 39[3] |
Բամբակ փափկեցրած | 15,7[3] |
Տվյալները ստացվել են Միջազգային էներգիական կազմակերպությունից[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.