Ամպուլա, (սրվակ) (լատին․՝ ampulla հուն․՝ ἀμφορεύς կրճատ - ամֆորա) ժամանակակից նշանակությունը՝ հերմետիկ հալափակված տարա, որը նշանակված է դեղամիջոցներ պահելու համար։

Thumb
Բժշկական ամպուլա

Պատմական նշանակություններ

Տարա

Thumb
Անտիկ ժամանակաշրջանի ամպուլաների հավաքածու

«Ամպուլան» Հին Հռոմում ոչ մեծ տարա է կավից, ապակուց կամ մետաղից, որպես կանոն լայն հիմքով, նեղ վզիկով և 2 բռնակով։ Նախատեսված է հեղուկի պահպանման համար, նախ և առաջ յուղի[1]։

Thumb

Մեռոնի համար

Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում ոչ մեծ տարա մեռոն, սուրբ ջուր և այլ սուրբ հեղուկներ պահելու համար[2]։ Ամպուլան կարող էին տեղադրել սրբապատկերների ծայրերին կամ հիմքում[3]։

Կիրառում

Բժշկական նպատակներով ամպուլան օգտագործվում է դեղամիջոցները մանրէազերծ վիճակում պահելու համար, ունի երկարավուն բարակ վզիկ։

Երբեմն ամպուլայի վերևի ծայրին կարող է կոտրելու կետ լինի, որի տակ պարուրակ կա։ Բացելու ժամանակ անհրաժեշտ է ամպուլայի գագաթը դեպի վեր պահել[4]։ Եթե պարուրակն ամպուլայի վրա բացակայում է, ապա սովորաբար փաթեթում նման ամպուլաների հետ տեղադրվում է ապուլային դանակ կամ ամպուլային շառտիչ գործիք։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.