From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ դրոշը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դրոշն է։ Այն հաստատվել է 1776 թվականին՝ անկախություն նվաճելուց անմիջապես հետո։
Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Երկիր | ԱՄՆ |
Իրավասության տարածք | ԱՄՆ |
Նշան | 🇺🇸 |
Հարաբերություն | 19:10 |
Ընդունված է | հունիսի 14, 1777[1] |
Գույներ | կարմիր, սպիտակ և կապույտ |
Պատկերված է | հնգաթև աստղ, դաշտ և ազատ հատված |
ԱՄՆ-ի ֆեդերատիվ կառուցվածքն արտահայտված է երկրի պետական դրոշի վրա։ Դրոշի վերին ձախ անկյունում պատկերված է սպիտակ հնգաթև աստղերով ուղղանկյունին, աստղերի թիվը համապատասխանում է ԱՄՆ նահանգների թվին․ այն պարբերաբար փոփոխվում է. 50-րդ աստղը դրոշի վրա է ավելացվել 1959-ին, Հավայան կղզիներին նահանգի կարգավիճակ տալուց հետո։ Այդ դրոշը ուժի մեջ է մտել 1960 թվականի հուլիսի 4-ին։ Դրոշի հորիզոնական յոթ կարմիր և վեց սպիտակ շերտերը խորհրդանշում են անկախ պետություն ձևավորած բրիտանական տասներեք գաղութները (Դելավեր, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Ջորջիա, Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Մերիլենդ, Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, Նյու Հեմփշիր, Վիրջինիա, Նյու Յորք, Ռոդ Այլենդ)։
Վերին ձախ անկյունում՝ կապույտ դաշտում,պատկերված սպիտակ աստղերի քանակը համապատասխանում է նահանգների քանակին (ներկայումս դրանք հիսունն են)։
Կարմիրը նշանակում է դիմացկունություն, կապույտը՝ համառություն, արդարություն, զգոնություն, սպիտակը՝ անմեղություն և մաքրություն։
Չափերի նշանակություններն են[2]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.