Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ամարի Կարսարես Սթադոմայեր (անգլ.՝ Amar'e Carsares Stoudemire, եբրայերեն՝ אמארה יהושפט סטודמאייר, նոյեմբերի 16, 1982[1], Լեյք Ուելս, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկա-իսրայելցի բասկետբոլային մարզիչ և նախկին բասկետբոլիստ։ կենտրոնական և/կամ ծանր հարձակվող։
Ամարի Սթադոմայեր Amar'e Stoudemire | ||
Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Amar'e Carsares Stoudemire Ամարի Կարսարես Սթադոմայեր | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 16, 1982 (42 տարեկան) | |
Ծննդավայր | Լեյք Ուելս, Ֆլորիդա, ԱՄՆ | |
Հասակ | 211 սմ | |
Քաշ | 118 կգ | |
Դրաֆթի տարի | 2002 / ռաունդ` 1 / ընտ6.` 9-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ֆինիքս Սանս | |
Կարիերայի պատմություն | ||
Ֆինիքս Սանս (2002–2010) Նյու Յորք Նիքս (2010-2016) Մայամի Հիթ (2015–2016) Հապոել Երուսաղեմ (2016-2017, 2018–2019) Ֆուցզյան Սթարջընս (2019) Մակկաբի Թել Ավիվ (2020) | ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
|
Հանդես է եկել վեց ավագ դպրոցներում, սակայն ի վերջո ավարտել է Օռլանդոյի Սայպրես Կրիկ ավագ դպրոցը։ Դպրոցական տարիներին արժանացել է բազմաթիվ պարգևների, ընդհուպ մինչև ճանաչվել է Ֆլորիդա նահանգի «Միստր բասկետբոլ»։
Դպրոցն ավարտելուց հետո Սթադոմայերը բաց է թողել ուսանողական կարիերան և միանգամից մուտք է գործել 2002 թվականի NBA դրավթ` ընտրվելով 9-րդը առաջին ռաունդում` «Ֆինիքս Սանսի» կողմից։ «Սանսում» Սթադոմայերն անցկացրել է 8 մրցաշրջան, որից հետո նոր պայմանագիր է կնքել ասոցիացիայի ամենահին ակումբներից մեկի՝ «Նյու Յորք Նիքսի» հետ։
Վեց անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), բազմից ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում, իսկ 2003 թվականին ճանաչվել տարվա նորեկ՝ չնայած ծնկի քրոնիկ հիվանդություններից ոչ լիովին ապաքինված լինելուն։
Եղել Է նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում նվաճել է բրոնզե մեդալ Աթենքի 2004 թվականի օլիմպիական խաղերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.