քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ամանտադին, վաճառվում է Gocovri ապրանքանիշով, դեղամիջոց, որն օգտագործվում է պարկինսոնիզմի և գրիպի հետ կապված դիսկինեզիայի բուժման համար, որն առաջանում է գրիպի A տիպի վիրուսով, թեև վերջինիս համար դրա օգտագործումն այլևս չի առաջարկվում[3][4]։ Այն գործում է որպես նիկոտինային անտագոնիստ, դոֆամինի ագոնիստ և ոչ մրցակցային NMDA անտագոնիստ[5][6]։ Գործողության հակավիրուսային մեխանիզմը գրիպի վիրուսի A M2 պրոտոնային ալիքի անտագոնիզմն է, որը կանխում է էնդոսոմային արտահոսքը (այսինքն՝ վիրուսային գենետիկական նյութի արտազատումը հյուրընկալող ցիտոպլազմա)[7][8]։
![]() | |
![]() | |
Կլինիկական տվյալներ | |
Վաճառքային անվանումներ | Gocovri, Symadine, Symmetrel, others |
Հոմանիշներ | 1-Adamantylamine |
AHFS/Drugs.com | Monograph |
MedlinePlus | a682064 |
Թերապևտիկ ապրանքների կարգավորում |
|
Հղիության կատեգորիա |
|
Օգտագործման եղանակներ | By mouth |
ԱԹԴ կոդ |
|
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | 86–90%[1] |
Սպիտակուցով կապում | 67%[1] |
Նյութափոխանակություն | Minimal (mostly to acetyl metabolites)[1] |
Կիսատրոհման պարբերություն | 10–31 hours[1] |
Դուրսբերում | Urine[1] |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
Adamantan-1-amine
| |
CAS համար | 768-94-5 |
PubChem CID | 2130 |
IUPHAR/BPS | |
DrugBank | DB00915 |
ChemSpider | |
UNII |
|
KEGG | |
ChEBI |
|
ChEMBL |
|
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.011.092 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C10H17N |
Մոլային զանգված | 253 151 g·mol−1 |
3D մոդել (JSmol) | |
Հալման ջերմաստիճան | 180 °C (356 °F) [2] |
SMILES
C1C2CC3CC1CC(C2)(C3)N | |
InChI
InChI=1S/C10H17N/c11-10-4-7-1-8(5-10)3-9(2-7)6-10/h7-9H,1-6,11H2 Key:DKNWSYNQZKUICI-UHFFFAOYSA-N | |
Ամանտադինն առաջին անգամ օգտագործվել է գրիպի A տեսակի բուժման համար։ Այն բանից հետո, երբ 1963 թվականին հաղորդվեց նրա հակավիրուսային հատկությունների մասին, ամանտադինը հաստատվել է գրիպի A վիրուսի կանխարգելման համար 1976 թվականին[9]։ Այնուամենայնիվ, ամանտադին-դիմացկուն գրիպի վիրուսներն առաջին անգամ գրանցվել են 1980 թվականին գրիպի A համաճարակի ժամանակ, և դիմադրողականության հաճախականությունը շարունակել է աճել մինչև 2000-ականների սկիզբը։ Ներկայումս ամանտադինն այլևս չի առաջարկվում A գրիպի բուժման համար՝ շրջանառվող գրիպի A վիրուսների շրջանում ամանտադինային դիմադրության բարձր մակարդակի պատճառով[10]։ 1973 թվականին սննդի և դեղերի վարչությունը (FDA) հաստատեց ամանտադինը Պարկինսոնի հիվանդության բուժման նպատակով կիրառելու համար։ 2017 թվականին ընդլայնված թողարկման ձևակերպումը հաստատվել է լևոդոպայի հետևանքով առաջացած դիսկինեզիայի բուժման համար։ Գլխավոր ազդեությունից զատ այն կիրառվում է ցրված սկլերոզի ժամանակ հոգնածության բարելավման, գլխուղեղի վնասվածքների ժամանակ վերականգնողական ֆունկցիան խթանելու համար։
Ամանտադինն ունի մեղմ կողմնակի ազդեցություն։ Ընդհանուր նյարդաբանական կողմնակի ազդեցությունները ներառում են քնկոտություն, թեթև գլխապտույտ և շփոթություն[11]։ Կենտրոնական նյարդային համակարգի վրա ունեցած ազդեցության պատճառով այն չպետք է համակցվի կենտրոնական նյարդային համակարգի լրացուցիչ խթանիչների կամ հակախոլիներգիկ դեղամիջոցների հետ։ Ամանտադինը հակացուցված է տեռմինալ երիկամային անբավարարությամբ տառապող մարդկանց, հաշվի առնելով, որ դեղը մաքրվում է երիկամներով[12]։ Այն նաև պետք է զգուշությամբ ընդունվի մեծացած շագանակագեղձի կամ գլաուկոմա ունեցողների մոտ՝ իր հակախոլիներգիկ ազդեցության պատճառով[13]։ Կենդանի թուլացած պատվաստանյութերը հակացուցված են ամանտադին ընդունելիս, քանի որ այն կարող է սահմանափակել կիրառվող պատվաստանյութի արդյունավետությունը։
Ամանտադինը ֆիրմային անվանումները՝ Gocovri, Symadine և Symmetrel[14][15] օրգանական միացություն է՝ 1-ադամատիլամին կամ 1-ամինոադամանտին, որը բաղկացած է ադամանտանի շղթայից՝ չորս ամինախմբերից մեկը փոխարինված մեթիլ խմբով[16]։ Ռիմանտադինը սերտորեն կապված ադամանտանի ածանցյալ է՝ նմանատիպ կենսաբանական հատկություններով[17], երկուսն էլ ուղղված են գրիպի A վիրուսի M2 պրոտոնային մղանցքին։
Նրա հակապարկինսոնյան ազդեցության մեխանիզմը ամբողջովին բացահայտված չէ[18]։ Ամանտադինը NMDA տիպի գլյուտամատային ընկալիչների թույլ անտագոնիստ է, մեծացնում է դոֆամինի արտազատումը և արգելափակում է դոֆամինի վերաբաշխումը[19][20][21]։ Ամանտադինը, հավանաբար, չի արգելակում մոնոամին օքսիդազի (MAO) ֆերմենտը[22]։ Ավելին, դեղամիջոցն ունի բազմաթիվ ազդեցություններ ուղեղի վրա, ներառյալ նյարդային վերջավորություններից դոֆամինի և նորէպինեֆրինի ձերբազատումը։ Թվում է, թե այն հակախոլիներգիկ է (հատկապես ալֆա-7 նիկոտինային ընկալիչների դեպքում), ինչպիսին է նմանատիպ մեմանտինը։ 2004 թվականին պարզվեց, որ ամանտադինը և մեմանտինը կապվում են σ1 ընկալիչի հետ և գործում որպես ագոնիստներ (համապատասխանաբար Ki = 7,44 մկՄ և 2,60 մկՄ), և որ σ1 ընկալիչի ակտիվացումը ներգրավված է ամանտադինի դոպամիներգիկ էֆեկտների մեջ[23]։ Այս բացահայտումները կարող են տարածվել նաև այլ ադամանտանների վրա, ինչպիսիք են ադապրոմինը, ռիմանտադինը և բրոմանտանը, և կարող են բացատրել այս միացությունների ընտանիքի հոգեսթիմուլանտների նման ազդեցությունները[23]։
Ամանտադինի հակավիրուսային և հակապարկինսոնյան ազդեցությունների մեխանիզմները միմյանց հետ կապված չեն[24]։
Ամանտադինը թիրախավորում է գրիպի A վիրուսի M2 իոնային անցուղու սպիտակուցը։ M2 սպիտակուցի գործառույթն է թույլ տալ ներբջջային վիրուսին բազմանալ (M2-ը նաև գործում է որպես պրոտոնային անցուղի ջրածնի իոնների համար, որոնք անցնում են վեզիկուլ), և էկզոցիտացնում է նոր ձևավորված վիրուսային սպիտակուցները դեպի արտաբջջային տարածություն (վիրուսային արտազատում)։ Արգելափակելով M2 անցուղին՝ վիրուսը չի կարողանում վերարտադրվել՝ վերարտադրության խանգարման, սպիտակուցի սինթեզի և էկզոցիտոզի պատճառով[25]։
Ամանտադինը և ռիմանտադինը գործում են մեխանիկորեն միանման ձևով՝ մտնելով տետրամերային M2 անցուղի ներքին միջավայր և արգելափակելով ծակոտիների ֆունկցիան, այսինքն՝ պրոտոնի տեղափոխումը[5]։ Դեղորայքի դասի նկատմամբ դիմադրողականությունը անցուղու ամինաթթուների մնացորդների մուտացիաների հետևանք է, ինչը թույլ չի տալիս և՛ ամանտադինին, և՛ ռիմանտադինին կապվել և արգելակել ացուղուն իրենց սովորական ձևով[26]։
Ամանտադինը լավ է ներծծվում ներքին կիրառման դեպքում։ Ազդեցութոյւնը դրսևորում է ընդունումից 48 ժամ հետո, երբ կիրառվում է պարկինսոնյան նոպաների, ինչպես նաև դիսկինեզիաների դեպքում։ Քանի որ պլազմայում կոնցենտրացիան մեծանում է թունավորման ռիսկը նունպես աճում է[27][28]։ Տեռմինալ երիկամային անբավարարություն ունեղոց հիվանդների մոտ կիսակյանքի տևողությունը 8 օր է։ Ադամանտինի նվազագույն քանակներն են հեռացվում հոմոդիալիզի միջոցով[28][29]։ Ամանտադինը մետաբոլիզացվում է փոքր չափով (5-15%) ացետիլացման միջոցով։ Այն հիմնականում արտազատվում է (90%) անփոփոխ մեզի մեջ երիկամների արտազատման միջոցով[27]։
Ամանտադինն օգտագործվում է Պարկինսոնի հիվանդության հետ կապված դիսկինեզիայի և դեղորայքի հետևանքով առաջացած պարկինսոնիզմի համախտանիշների բուժման համար[30]։ Ամանտադինը կարող է օգտագործվել առանձին կամ համակցված մեկ այլ հակապարկինսոնյան կամ հակախոլիներգիկ դեղամիջոցի հետ[5]։ Ամանտադինային թերապիայի թիրախում առանձնահատուկ ախտանիշներն են դիսկինեզիան և ռիգիդությունը[30]։ 2003 թվականին Քոքրեյնի վերանայումը եզրակացրեց, որ անբավարար ապացույցներ կան՝ ամանտադինի անվտանգության կամ արդյունավետության մասին դիսկինեզիայի բուժման համար[31]։
2008թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնեց, որ ամանտադինը արդյունավետ չէ որպես պարկինսոնիական թերապիա, սակայն խորհուրդ տվեց այն օգտագործել լևոդոպայի հետ համակցված թերապիայի մեջ[32]։
Ամանտադինը խորհուրդ չի տրվում ԱՄՆ-ում A գրիպի բուժման կամ պրոֆիլակտիկայի համար[3]։ Ամանտադինը ոչ մի ազդեցություն չունի գրիպի B վարակների կանխարգելման կամ բուժման գործում[3]։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը պարզել է, որ սեզոնային H3N2 և 2009 թ. համաճարակային գրիպի նմուշների 100%-ը կայուն են եղել ադամանտանների նկատմամբ (ամանտադին և ռիմանտադին)[5][33]։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) ուղեցույցները գրիպի բուժման և պրոֆիլակտիկայի համար խորհուրդ են տալիս միայն նեյրամինիդազի ինհիբիտորներին։ 2011 թվականի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիրուսաբանական զեկույցը ցույց տվեց, որ բոլոր փորձարկված H1N1 գրիպի A վիրուսները դիմացկուն են ամանտադինի նկատմամբ[4]։ 2014 թվականի Քոքրեյնի վերանայումը չի գտել A գրիպի կանխարգելման կամ բուժման համար օգտագործվող ամանտադինի արդյունավետության կամ անվտանգության ապացույցներ[34]։
Երկարաձգված ազդեությամբ դեղերը կիրառում են լևոդոպայով հարուցված դիսկինեզիայի և պարկինսոնիզմի ժամանակ[35]։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ամանտադինի օգտագործումը որպես համակցված թերապիա՝ նվազեցնելու լևոդոպայի կողմնակի ազդեցությունները[32]։
Ամանտադինը, ընդհանուր առմամբ, լավ հանդուրժվում է և ունի մեղմ կողմնակի ազդեցություններ[36]։
Կողմնակի ազդեցությունները ներառում են քնկոտություն (հատկապես մեքենա վարելիս), թեթև գլխապտույտ[11]։ Ամանտադին օգտագործող հիվանդները պետք է խուսափեն կենտրոնական նյարդային համակարգը (CNS) ճնշող այլ միջոցների հետ համակցությունից, ինչպիսին է ալկոհոլը։ Ալկոհոլի չափից ավելի օգտագործումը կարող է մեծացնել կենտրոնական նյարդային համակարգի ազդեցությունների հավանականությունը, ինչպիսիք են գլխապտույտը, շփոթությունը[11]։ Հազվագյուտ ծանր անբարենպաստ ազդեցությունները ներառում են նեյրոլեպտիկ չարորակ համախտանիշ, դեպրեսիա, ցնցումներ, փսիխոզ և ինքնասպանության գաղափարներ[11]։
Ամանտադինը կարող է առաջացնել օրթոստատիկ հիպոտենզիա, սինկոպե և ծայրամասային այտուց[35]։
Ամանտադինը առաջացնում է նաև բերանի չորություն և փորկապություն[35]։
Մաշկային ցաների հազվագյուտ դեպքեր, ինչպիսիք են Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշը և կենդանի ռետիկուլյարիսը, նույնպես արձանագրվել են ամանտադինով բուժվող հիվանդների մոտ[37][38]։
Ամանտադինը կարող է ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ դոպամիներգիկ և հակախոլիներգիկ հատկությունների պատճառով։ Ազդեցության մեխանիզմները լիովին հայտնի չեն։ ԿՆՀ-ի վրա ազդեցության պատճառով զգուշություն է պահանջվում լրացուցիչ CNS խթանիչներ կամ հակախոլիներգիկ դեղամիջոցներ նշանակելիս[13]։ Այսպիսով, ամանտադինի հետ ալկոհոլի միաժամանակ օգտագործումը խորհուրդ չի տրվում կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսիվ ազդեցությունների ուժեղացման պատճառով[39]։ Բացի այդ, պետք է խուսափել հակադոպամիներգիկ դեղամիջոցներից, ինչպիսիք են մետոկլոպրամիդը և բնորոշ հակափսիխոտիկ միջոցները[40][41]։ Այս փոխազդեցությունները, հավանաբար, կապված են հակադիր դոպամիներգիկ գործողության մեխանիզմների հետ, որոնք արգելակում են ամանտադինի հակապարկինսոնյան ազդեցությունը։
Այն հակացուցված է տերմինալ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդներին, քանի որ դուրսբերումը տեղի է ունենում երիկամների միջոցով։ Հակախոլիներգիկ ազդեցության պատճառով պոտք է զգուշությամբ կիրառել գլաուկոմայի դեպքում[11]։ Կենդանի թուլացած պատվաստանյութերը հակացուցված են ամանտադին ընդունելիս[35]։ Հնարավոր է, որ ամանտադինը կխանգարի վիրուսի վերարտադրությունը և նվազեցնի պատվաստանյութերի արդյունավետությունը։ Խորհուրդ չի տրվում կիրառել պատվաստումից երկու շաբաթ առաջ և պատվաստվելուց 48 ժամ հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.