From Wikipedia, the free encyclopedia
Ամանորը Հունաստանում, հույն ժողովրդի ամանորը նշելու կարգը։ Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը.
Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր... |
Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում.
Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն |
Հունաստանի բնակչությունը հանդիսանում է ուղղափառ եկեղեցու հետևորդ և Սուրբ Ծնունդը նշում է ինչպես մյուս ուղղափառ երկրներում՝ Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Հունաստանում Նոր տարին նշվում է ավելի քան 10 օր՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 14-ը։ Ըստ հույների ավանդույթի, առավել կարևոր է Սուրբ Ծննդի նշման արարողությունը, իսկ Նոր տարին ոչ այնքան կարևոր է։
Մինչև նոր տարվա կամ «Պրոտոխրոնիի» գալուստը, Հունաստանի եկեղեցիներում հնչեցվում են փողեր, որոնք ավետում են Քրիստոսի Ծնունդը։ Հույները եկեղեցի գնում են դեկտեմբերի 25-ին, որպեսզի մասնակցեն Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին և արարողություններին։ Այս իրադարձություններից հետո հունական ընտանիքներում սկսում է ամանորյա տոնակատարությունը[1]։
Հույն ժողովրդի համար ամանորը ամենաընտանեկան տոներից մեկն է։ Նոր տարվա գիշերը հույն ընտանիքները սովորաբար չեն անցկացնում սեփական տանը, այլ անցկացնում են իրենց ամենամեծ ազգականի տանտ։
Տոնական սեղանին պարտադիր պայման է փախլավայի և թթուների տեսականիի առկայությունը։ Պարտադիր է նաև «Վասիլոպիտա» կամ «Պիտա» կոչվող գաթաների առկայությունը։ Բացի դրանից, Սուրբ Ծննդի գիշերը պատրաստվում են նաև խաչաձև թխվածք, և յուրաքանչյուր ընտանիք այն կախում է իր բնակարանում։
Հույն ընտանիքները ունեն առանձնահատուկ ուտեստներ, որոնք նվիրված են հունական տարբեր տոներին։ ամանորյա հունական ամենահայտնի ուտեստը համարվում է «տոլման», որը խորհրդանշում է Քրիստոսի բարուրը։
Դեկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ի գիշերը, հույն երեխաները, Սուրբ Ծնունդի տոնին նվիրված «Կալանդա» կոչվող երգեր երգելով, շրջում են տնետուն և տանտերերից քաղցրաբլիթներ, թխվածք հավաքում՝ որպես նվեր։ ամանորի խորհրդանիշներից և պարտադիր պայմաններից մեկը հունական ընտանիքներում զարդարված ամանորյա տոնածառի առկայութունն է։
Ամանորյա միջոցառումներն ամենուր ուղեկցվում են «դոփ-դոփուն» կոչվող պարով։ Հունվարի 1-ը հույն ժողովրդի ամենաակարևոր օրերից է։ Բացի Նոր Տարվա առաջին օրը լինելուց, այն նաև Սուրբ Վասիլիի կամ ինչպես հույներն են ասում «Ագիոս Վասիլիսի» օրն է։ Սբ. Վասիլիսը հույների հովանավոր բարերար է։ Նա նաև Նոր Տարվա գիշերը «այցելում է» հույն երեխաներին և թողնում նվերներ նրանց կոշիկների մեջ։
Ձմեռ Պապի հունական անվանումը «Պապուս» կամ հենց «Ագիոս Վասիլիս» է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.