From Wikipedia, the free encyclopedia
Աղտոտիչ, աղտոտող նյութ, ցանկացած ֆիզիկական ազդակ, քիմիական նյութ կամ կենսաբանական օրգանիզմ, որն առաջանում կամ թափանցում է շրջակա միջավայր՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցող քանակներով։ Տարբերում են մարդահարույց և բնածին աղտոտիչներ։
Ըստ ծագման բնույթի՝ աղտոտիչները լինում են
Քիմիական ռեակցիաների հետևանքով առաջացած աղտոտիչները շրջակա միջավայրում տարբեր են իրենց կայունությամբ։ Լինում են քիմիապես կայուն (չեն մասնակցում նյութերի բնական շրջապտույտին, ուստի և քայքայվում են շատ դանդաղ), կամ անկայուն (կենսաբանական շարժընթացներում մասնակցում են նյութերի բնական շրջապտույտին, ուստի մաքրման արհեստական համակարգերում արագ քայքայվում են կենսաբանական ազդակների ազդեցությամբ, օրինակ՝ ջրի մաքրման կայաններում)։
Աղտոտիչ են համարվում նաև ֆիզիկական ազդակները, քիմիական նյութերն ու կենսաբանական օրգանիզմները, որոնք գտնվում են շրջակա միջավայրում որոշ նպատակների համար ցանկալի չափաքանակները գերազանցող քանակներով (օրինակ՝ որոշ արտադրությունների համար անհրաժեշտ է քիմիապես մաքուր ջուր, որը զերծ լինի բնական խառնուրդներից, որոնք տվյալ դեպքում աղտոտիչներ են, սակայն գյուղատնտեսական և կենցաղային նպատակների համար այդպիսի խառնուրդներով ջուրը համարվում է պիտանի)։
Աղտոտիչ են կոչում նաև այն օբյեկտը, որը շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր (ձեռնարկություն և այլն) է, ինչպես նաև այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով պատասխանատու է շրջակա բնական միջավայրի աղտոտման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.