From Wikipedia, the free encyclopedia
Աղասի Խանջյանի ամառանոց, Հայաստանի հանրապետական նշանակության հուշարձան։ Այն ներկայացված է «10.3.130» համարով և պաշտոնապես պահպանվում է պետության կողմից՝ հանձին Հայաստանի մշակույթի նախարարության։ Հուշարձանը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ. Գորկու փողոցի 15ա հասցեում՝ անտառապատ լեռան լանջին։ Կառուցվել է 1936 թվականին։ Ներկայումս վթարային վիճակում է, պահպանության հատուկ միջոցներ չեն ձեռնարկվում[2]։
Աղասի Խանջյանի ամառանոց | |
---|---|
Հուշարձանի ներքին տեսքը նախքան փլուզվելը | |
Տեսակ | շենք և մշակութային արժեք |
Ստեղծում | 1936 |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Դիլիջան[1] |
Հասցե | Մ. Գորկու փող. 15 ա[1] |
Ներկա վիճակ | վթարային (գրեթե ավերված) |
ՀՀ ՊՄԱՀ | 10.3/130 |
Villa of Aghasi Khanjian Վիքիպահեստում |
Կառուցվել է 1936 թվականին[3], շենքի շինարարությունը տևել է 1928-1936 թթ, տեղավայրն անձամբ Խանջյանն է ընտրել[2]։ Ըստ որոշ տվյալների՝ նախկինում այստեղ տեղակայված է եղել Ռուսական կայսերական բանակի գնդերից մեկի զորքերի գերեզմանատունը։ Չնայած որ կառուցվել է որպես Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար՝ Աղասի Խանջյանի ամառանոց, բայց չի ծառայել իր նպատակին։ Պաշտոնական վարկածով, 1936-ի հուլիսի 9-ին Խանջյանն ինքնասպան է եղել, վարած կա, սակայն, որ նրան սպանել են[4]։ Որոշ ականատեսների վկայությամբ՝ Խանջյանն այս ամառանոցում եղել է ընդամենը մեկ անգամ՝ Լավրենտի Բերիային հանդիպելուց առաջ։ Խանջյանի՝ ամառանոց այցելելու փաստը հստակ չէ։ Ինչպես նաև հստակ չէ, թե արդյոք շենքերի ամբողջ համալիրն է եղել Խանջյանի ամառանոցը, թե «կլոր» շենքը կառուցվել է ավելի ուշ, իսկ Խանջյանի իրական ամառանոցը եղել է կլոր շենքին հարող ավելի փոքր շինությունը[5]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը վերածվել է անասնագոմի։ Հայաստանի կոմկուսի երկրորդ քարտուղար Պողոսովը կազմակերպել է շենքի վերանորոգումը, սակայն հնարավոր չի եղել ամբողջությամբ վերականգնել պատերի զարդանախշերը և միայն առաստաղի զարդանախշն է հնարավոր եղել փրկել ոչնչացումից։ 1980-ական թթ. վերջերից ամառանոցը հայտնվել է լքյալ վիճակում, որի հետևանքով 2013 թ. այն մասամբ փլուզվել է[2]։
Ամառանոցը գտնվում է Դիլիջանում, Երևան տանող հիմնական ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա՝ Գորկի փողոցին հարող անտառապատ բլուրներից մեկի վրա, Մ. Գորկու փողոցի 15 ա հասցեում։
Շենքը կառուցվել է 1930-ականների առաջին կեսին, տարիներ հետո վերակառուցվել է, սակայն 80-ականներին՝ մասնակի փլուզվել, պետական հուշարձանների ցանկում ներառելիս եղել է վթարային վիճակում[6] իսկ ներկայումս գտնվում է գրեթե ավերված վիճակում։
Այսօր այն գրեթե ամբողջովին ավերված է. չկա նկարազարդ առաստաղը, պատերը, փայտյա ներքին հարդարանքը, նախշազարդ սանդուղքները, սյունազարդ պատշգամբները, շինության տեղում մնացել են միայն փլատակներ և դեպի երկինք ցցված մի քանի քարե սյուներ։
2018֊ին հայտարարվեց, որ շենքի նոր սեփականատերը որոշել է վերակառուցել շենքը իր նախկին տեսքով[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.