Ահմոս-Ինհապի (անգլ.՝ Ahmose-Inhapy, Մասպերոն հաճախ անվանել է Անհապու), տասնյոթերորդ արքայատոհմի վերջի և տասնութերորդ արքայատոհմի սկզբի արքայադուստր և թագուհի։

Արագ փաստեր Ահմոս Ինհապի, Ծնվել է ...
Ահմոս Ինհապի
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 16-րդ դար
Մահացել էմ.թ.ա. 16-րդ դար
Մահվան վայրԹեբե
ԳերեզմանDB320
ԱմուսինՍեկենենրա Սաա II
Ծնողներհայր՝ Սենախտենրա-Ահմոս
ԵրեխաներԱհմոս-Հենուտամեհու
 Ahmose Inhapy Վիքիպահեստում
Փակել
Արագ փաստեր Ահմոս Ինհապիը հիերոգլիֆներում ...
Ահմոս Ինհապիը հիերոգլիֆներում
iaH
ms
iniHa
p Z4
N36

Ահմոս Ինհապի
Jꜥḥ ms Jnḥꜥpj
Ահմոս Հենուտամեհուն մեկ այլ ազնվազարմ կնոջ՝ հավանաբար Ահմոս Ինհապիի հետ
Փակել

Կյանք

Ահմոս-Ինհապին հավանաբար եղել է փարավոն Սենախտենրեի դուստրն ու փարավոն Սեկենենրե Տաա II-ի ու թագուհիներ Ահհոտեպ I-ի ու Սիտջեհուտիի քույրը։ Հավանաբար ամուսնացել է Սեկենենրե Տաա II-ի հետ[1][2], սակայն հնարավոր է նաև, որ նա եղած լինի փարավոն Ահմոս I-ի (կամ նույնիսկ Ամենհոտեպ I-ի ժամանակակիցը)[3]։

Ունեցել է Ահմոս-Հենուտամեհու անունով դուստր։ Ահմոս-Ինհապին հիշատակվել է իր դստերը պատկանող Հին եգիպտական Մեռյալների գրքի մի օրինակում, ինչպես նաև Ամենեմհատի դամբարանում (TT53)։ Նրա տիտղոսներից էին՝ «Թագավորի կին» ու «Թագավորի դուստր»[2]։

Մահ և հուղարկավորություն

Ահմոս-Ինհապիի համար դամբարան է կառուցվել Թեբեում, նրա մումիան հետագայում վերահուղարկավորվել է DB320 դամբարանում, որտեղից էլ այն հայտնաբերվել է 1881 թվականին և այժմ գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում[2]։

Մումիան հայտնաբերվել է Ինհապիի զարմուհի Ահմոս-Նեֆերտարիի դայակ լեդի Ռայի երկրորդ՝ արտաքին դագաղի մեջ։ Այն փաթաթաններից բացել է Գաստոն Մասպերոն 1886 թվականի հունիսի 26-ին։ Հետագայում այն ուսումնասիրել է Գրաֆթոն Էլիոթ Սմիթը, որի նկարագրության համաձայն Ինհապին եղել է խոշորամարմին, ամրակազմ կին ու խիստ նման է եղել իր եղբորը։ Սմիթը ենթադրել է, որ նա մահացել է Ահմոս I-ի գահակալության վերջին տարիներին։ Մումիայի վզին ծաղկեպսակ է եղել։ Մարմինը պառկած դիրքում էր՝ ձեռքերը կողքերին, իսկ մաշկը մուգ շագանակագույն էր։ Մաշկի արտաքին շերտը դեռևս պահպանվում էր․ աղի հետքեր չեն հայտնաբերվել։ Սա կարող էր նշանակել, որ մարմինը չի ընկղմվել նատրիումի կարբոնատի մեջ, ինչպես նկարագրել են Հերոդոտոսը, Դիոդորոսը և այլք։ Ձախ կողմում կտրվածք է արվել, որպեսզի հնարավոր լինի հեռացնել օրգանները, իսկ այդ խոռոչը հավանաբար մշակվել է նատրիումի կարբոնատով։ Մարմինը ցողված էր անուշաբույր փոշիացված փայտով և փաթաթված խեժի մեջ թաթախված քաթանով[4]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.