Ակնա (Արմավիր)

լիճ Արմավիրի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Ակնա (Արմավիր)map
Remove ads

Ակնա, Հայաստանի ամենացածրադիր լիճն է։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ զբաղեցնելով 50 հա մակերես։ Ունի 2 մ խորություն, ձագարաձև ուրվագիծ և ստորերկրյա սնում։ Ենթադրվում է, որ Այղր լիճը Արաքսի հին հունի մի հատվածն է։ Լճից սկիզբ է առնում Մեծամոր (Սևաջուր) գետը, որն օգտագործվում է բացառապես ոռոգման նպատակով։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կոորդինատներ ...
Remove ads
Remove ads

Անվանում

Գոյություն ունի Մեծամոր պատմական անվանման ծագման շուրջ երկու ավանդապատում․

  1. Մի անգամ հովիվը այծի ետևից նետում է գավազանը, որն ընկնում է Արագածի գագաթին գտնվող լճի մեջ։ Մինչև նա մոտենում է լճին՝ տեսնում է, որ գավազանն անհայտացել է։ Մի շաբաթից, ոչխարները դաշտ իջեցնելիս, հովիվն իր գավազանը տեսնում է լճում։ Շալակում է մի ջվալ դարման, բարձրանում Արագածի վրա և դարմանը դատարկում այնտեղի լճի մեջ։ Երկու օր անց հովիվը դարմանի հետքը գտնում է Մեծամորի լճում՝ Այղր գյոլ։
  2. Այս լիճը լիքն է հրեղեն ձիերով, սպիտակ գոմեշներով, մարդաձկներով և ուրիշ կենդանիներով։ Հրեղեն ձիերի ցեղիցն է նաև Քյոռ-օղլու թևավոր Ղռաթը։ Խառատ՝ հյուսն Մուրատը ականատես է եղել, որ երբ Քյոռ-օղլու մատակ ձին արածելիս է եղել Մեծամորի ափին, մի հրեղեն սպիտակ որձ ձի՝ այղր դուրս է եկել լճից, թռել մատակի վրա և նորից մտել ջրի հատակը։ Դրանից հետո լիճը կոչվել է Այղր-գյոլ[1][2][3][4]։
Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads