Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ակապուլկո (իսպ.՝ Acapulco de Juarez), նավահանգստային քաղաք և զբոսաշրջային կենտրոն Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին` Գեռերո նահանգում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Մեխիկոյից 300 կմ հարավ-արևմուտք։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 673.479 մարդ։ Քաղաքի անունը ացտեկների լեզվից թարգմանվում է ácatl - եղեգ, poloa - ոչնչացնել, co - տեղ, այսինքն` եղեգը ոչնչացնելու տեղ[2]։ Կանկունի հետ Ակապուլկոն համարվում է երկրի ամենահին և ամենահայտնի ծովափնյա քաղաքներից մեկը։ 1950-ական թվականներին եղել է հոլիվուդյան դերասանների և միլիոնատերերի հանգստյան ամենասիրելի վայրերից մեկը։ Ներկայումս մեքիկացիների շրջանում մեծ հեղինակություն ունեցող հանգստավայրերից է, որը հայտնի է իր գիշերային կյանքով։ Հիանալի ձև ունեցող ծովախորշի շնորհիվ այն շատ հարմար է նավերի կայանման համար։ Ակապուլկոն կարևոր նավահանգիստ է գաղութային Մեքսիկայի պատմության մեջ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ակապուլկո | |||
իսպ.՝ Acapulco de Juárez | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Համայնք | Acapulco de Juárez Municipality? | ||
Հիմնադրված է | 1520 թ. | ||
Մակերես | 1880,6 կմ² | ||
ԲԾՄ | 30 մետր, 18 մետր | ||
Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||
Բնակչություն | 673 478 մարդ (2010)[1] | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Հեռախոսային կոդ | 744 | ||
Փոստային դասիչ | 39300–39937 | ||
Պաշտոնական կայք | acapulco.gob.mx | ||
| |||
Առաջին անգամ եվրոպացիները Ակապուլկոյի շրջանում են հիմնավորվել 1531 թվականին։ Ֆիլիպինների հետ առևտրի շնորհիվ` 15-րդ դարի կեսերին Ակապուլկոն դարձել է Նոր Իսպանիայի` կարևորությամբ երկրորդ քաղաքը Վերակրուսից հետո։ 1573 թվականին Ակապուլկոն ստացել է Մանիլայի հետ առևտրի մենաշնորհ։ Անգլիական և հոլանդական ծովահեններից պաշտպանվելու համար կառուցվել է Սան-Դիեգո ամրոցը, ինչը, սակայն, չի խանգարել հոլանդացիներին 1615 թվականին թալանելու քաղաքը։
Ակապուլկոն Մեքսիկայի ամենահին և հանրաճանաչ նավահանգստային քաղաքներից է[3]։ Այն ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում իր ձյունաճերմակ ափերով, բարենպաստ եղանակով, գիշերային կյանքով և հեքիաթային գեղեցկությամբ ծովախորշով (այն աշխարհի ամենագեղեցիկ չորս ծովածոցերից մեկն է)։ Որպես առողջարան` Ակապուլկոն մեծ համբավ է ձեռք բերել 1950-ական թվականներին` դառնալով ամերիկացի մեծահարուստների և հոլիվուդյան աստղերի սիրած հանգստավայրը։ Ներկայումս, երբ հանգստացողների այդ ալիքը նվազել է, Ակապուլկոն հանրամատչելի հանգստավայր է դարձել, որի նախկին փառքի մասին հիշեցնում են նշանավոր մարդկանց ձեռքերի հետքերը` թողնված այսպես կոչված «Փառքի պատին»։
Ակապուլկոյի կլիման ամբողջ տարվա կտրվածքով համաչափ է. միջին ջերմաստիճանը 26-28°С է, բացարձակ նվազագույն ջերմաստիճանը +11 °C է, առավելագույնը` +41 °C: Նոյեմբեր-մայիս ամիսներին տեղումներ գրեթե չեն լինում։
Զբոսաշրջությունը քաղաքի տնտեսության առանցքային ճյուղն է։ Բնակչության 73 %-ը զբաղված է զբոսաշրջության հետ կապված առևտրով, 20 %-ը` հանածոների արդյունաբերությամբ և մշակմամբ, 5 %-ը` գյուղատնտեսությամբ։ Արդյունաբերությունն ուղղված է կաթնամթերքի, ցեմենտի և էներգետիկայի արտադրությանը։ Ակապուլկոյում հիմնականում մշակում են լոլիկ, եգիպտացորեն, ոլոռ, կանաչ չիլի պղպեղ, նաև ձմերուկ։
Ամերիկյան շատ ավիաընկերություններ Ակապուլկո են թռչում ողջ տարին։ Քաղաքն ունի ավտոբուսային և տաքսու զարգացած համակարգ, սակայն տեղաբնակների մեծամասնությունը չի օգտվում հասարակական տրանսպորտից։
Տրանսպորտի ամենաէժան տեսակը ավտոբուսն է։ Զբոսաշրջիկների համար քաղաքային իշխանությունները թողարկել են դեղին ավտոբուսներ` «Ակապուլկո» մակագրությամբ։ Դրանք քաղաքի ամենագեղեցիկ և հարամարավետ ավտոբուսներն են, որոնք ընթանում են ափի երկայնքով։ Կան նաև ավտոբուսներ, որոնք ընթանում են հատուկ ուղղություններով, որոնք նշված են դիմապակուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.