Ալի Ղափու պալատ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ալի Ղափու պալատ (բառացիորեն` «Բարձր դարպասներ), պատմական պալատ Իրանի Սպահան քաղաքում։ Գտնվում է Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում `Շեյխ Լոթֆոլլայի մզկիթի դիմաց։ Պալատը կառուցվել է XVI դարում։ Այն ունի 6 հարկ, բարձրությունը կազմում է 48 մետր։
Նկարագրություն | |
Տեսակ | պալատ, մշակութային արժեք և ճարտարապետական հուշարձան |
Վարչական միավոր | 3-րդ թաղամաս[1][2] |
Երկիր | Իրան[1][3][2][…] |
Համալիրի մաս | Նաղշե Ջահան[2][4] |
Պատվիրող | Աբբաս I[2][4][5] և Աբբաս II[4][5] |
Շինանյութ | աղյուս[2][5], adobe?[5], plaster?[2][5], սայլակ[2] և փայտ[2][5] |
Բարձրություն | 48 մետր[2] |
Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն[2][4][5] |
Օգտագործում | 5[4][5] |
Բացման օր | 1595[5], 1604[5], մոտ 1614[5] և 1643[5][4] |
Ali Qapu Վիքիպահեստում |
Սեֆյանների դինաստիան Իրանում կառավարել է 1502-1736 թթ.: Այս ընթացքում կառուցված բոլոր շինությունները պատվում էին սալիկներով։ Գունավոր և էմալապատ սալիկներով պատված են այնպիսի կառույցներ, ինչպես` շեյխ Լոթֆոլլայի մզկիթը, Իմամի մզկիթը և այլն։ Բոլոր այս կառույցներում օգտագործվել է իրանական հայտնի յոթ գույնանի սալիկը։ Պետության անվտանգությունն ուժեղացնելու համար, այդ շրջանում Սպահանում կառուցվեցին հսկայական, գեղեցիկ և շատ ամուր պալատներ, ինչպես` Ալի Ղափու պալատը, Չեհել Սոթունը, Հաշթ Բեհեշթը և Թալար Աշրաֆը։ Այս բոլոր կառույցների պատերը ծածկված են գեղեցիկ գունավոր սալիկներով և որմնանկարներով։
Ալի Ղափու պալատը համարվում է Իրանի ամենատեսարժան վայրերից մեկը և ամենահայտնիներից Սպահանում։ Այն համարվում է իրանական ճարտարապետության լավագույն նմուշներից և ունի համաշխարհային ճանաչում։ Կառուցվել է 1644 թվականին՝ Շահ Աբասի հրամանով։ Այս պալատում Շահն առաջին անգամ նշել է Նոռուզի տոնը։ Ալի Ղափու պալատը համարվում է յուրահատուկ մուտք դեպի այլ պալատներ, որոնք կառուցվել են Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում։ Պալատը զարդարված է փայտե զարդանաշխ սյուներով։ Պատերն իրենցից ներկայացնում են արվեստի գլուխգործոցներ։ Դրանց վրա կարելի է տեսնել հիանալի նախշեր։ Պալատի ներսի որմնանկարներն արվել են Ռեզա Աբասիի և նրա աշակերտների կողմից։ Ռեզա Աբասին Շահ Աբասի պալատական նկարիչն էր։ Որմնանկարներից մեծ մասում պատկերված են բույսեր ու կենդանիներ։
Տարբեր ժամանակաշրջաններում իշխանափոխությունների ժամանակ պալատը կրել է տարբեր վնասներ։ Սակայն այն կանոնավոր կերպով վերանոգորվել է։ Պալատը վերակառուցվել է Շահ Հուսեյնի, այնուհետև Շահ Աբաս երկրորդի օրոք։ Հարկ է նշել, որ պալատի նոր տերերը որպես կանոն, փոփոխում էին գույքը ըստ իրենց ճաշակի։ Պալատի վերականգնման ժամանակ Շահ Աբասը շատ շքեղ զարդարեց երրորդ հարկը։ Սյուները դարձան հայելապատ, իսկ առաստաղին հայտնվեցին հսկայական որմնանկարներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.