From Wikipedia, the free encyclopedia
Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի (պարս.՝ علي اکبر هاشمی رفسنجانی, օգոստոսի 25, 1934[1][2][3], Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան և Bahreman, Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան - հունվարի 8, 2017[4][1][2][…], Թեհրան, Իրան և Tajrish, District 1), իրանցի քաղաքական գործիչ, նպատակահարմարության խորհրդի նախկին նախագահ։ Եղել է Իրանի իսլամական խորհրդատվական խորհրդի նախագահը 1980-1989 թվականներին և Իրանի նախագահը 1989-1997 թվականներին։
Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի | |
Կուսակցություն՝ | Executives of Construction Party? |
---|---|
Կրթություն՝ | University of Qom?, Սպահանի համալսարան և Թեհրանի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, ձեռնարկատեր և ախուն |
Դավանանք | շիա իսլամ |
Ծննդյան օր | օգոստոսի 25, 1934[1][2][3] |
Ծննդավայր | Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան կամ Bahreman, Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան |
Վախճանի օր | հունվարի 8, 2017[4][1][2][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան կամ Tajrish, District 1 |
Թաղված | Բեհեշտ-է Զահրա և Ռուհոլլա Խոմեինիի դամբարան |
Քաղաքացիություն | Իրան |
Ամուսին | Effat Marashi? |
Զավակներ | Faezeh Hashemi Rafsanjani?, Mohsen Hashemi?, Yasser Hashemi Rafsanjani?, Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանի և Fatemeh Hashemi Rafsanjani? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին ծնվել է 1934 թվականի օգոստոսի 25–ին աղքատ ընտանիքում, որը ապրում էր երկրի հարավում գտնվող Քերման նահանգի Նուգ գյուղում։ 16 տարեկանում տեղափոխվել է Կում, որտեղ սկսել է մասնակցել Ռուհոլլահ Խոմեյնիի դասախոսություններին իսլամական իրավունքի վերաբերյալ։
Մինչ Իսլամական հեղափոխությունը 15 տարվա ընթացքում Ռաֆսանջանին 5 անգամ բանտարկվել է հակակառավարական գործունեության համար։ Հեղափոխությունից հետո մտնում է անցումային հեղափոխական կառավարության կազմի մեջ։ 1980-ին նա դառնում է Մեջլիսի առաջին խոսնակը և այդ պաշտոնում է մնում մինչև 1989 թվականը։
1989թ.օգոստոսի 3-ին Ռաֆսանջանին ընտրվում է Իրանի նախագահ։ Նրա նախագահության շրջանում Իրանը նկատելի ազատականացում է ունեցել ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական ոլորտում։ Ռաֆսանջանին բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված Իրանում լիարժեք ազատ շուկայի ստեղծմանը, սակայն դա հանգեցրել է գների մեծ աճին՝ 49 տոկոս։
Ռաֆսանջանիի նախագահության սկիզբը համընկել է համաշխարհային քաղաքականության արմատական փոփոխությունների հետ։ Նա սկիզբ է դրել Իրանի հարաբերություններին նախկին ԽՍՀՄ կենտրոնական Ասիայի և Անդրկովկասյան հանրապետությունների հետ, նոր հարաբերություններ է կառուցել արաբական աշխարհի հետ։ Սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շարունակեկ են լարված մնալ։ Ռաֆսանջանին դարձել Է Իրանի առաջին նախագահը, որը պաշտոնը լքել է լիազորությունների ավարտից հետո։
2000 թվականին ընտրվել է որպես մեջլիս, սակայն շուտով թողել է իր աշխատանքը խորհրդարանում և գլխավորել նպատակահարմարության խորհուրդը։ 2006-ում ընտրվել է փորձագետ Թեհրանի խորհուրդում։
Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ Ռաֆսանջանին համարվում էր Իրանի ամենաազդեցիկ[5] պետական գործիչներից մեկը։
Մահացել է 2017 թվականի հունվարի 8–ին 83 տարեկան հասակում[6]։ Հունվարի 10-ին Թեհրանի համալսարանում տեղի ունեցած հասարակական հրաժեշտի արարողությունից հետո, Ռաֆսանջանին թաղվեց Հոմեյնիի դամբարանում, ով իսլամական հեղափոխության իր զինակիցն էր եղել[7]։
Ամուսնացած է եղել, ունեցել է հինգ երեխա՝ երեք տղա և երկու աղջիկ։ Նրա աղջիկներից մեկը Մեջլիսի պաշտոնյաներից է։
1997 թվականին Ռաֆսանջանիի որդին հայտնվել է ֆրանսիական Total ընկերության հետ սկանդալի կենտրոնում, որն իբր Մեհդի Ռաֆսանջանիին 80 մլն դոլար է փոխանցել շելֆ Ասալույեի նավթային մշակումների իրավունքի համար։ Այս գործի հետաքննությունը մինչ օրս շարունակվում է Ֆրանսիայում։
Ռաֆսանջանին համարվել է Իրանի ամենահարուստ մարդը, նույնիսկ մի ժամանակ մտել է Forbes–ի կողմից կազմված հարյուր աշխարհի ամենահարւստ մարկանց ցուցակի մեջ։ Երկրում իր դիրքի շնորհիվ ստացել է Ակբար Շախ մականունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.