հայ զինվորական բժիշկ, հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ալբերտի Մելիք-Փաշայան (հունվարի 1, 1938, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զինվորական բժիշկ, հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ։ Բժշկական ծառայության գնդապետ։
Ծնվել է | հունվարի 1, 1938 (86 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Մասնագիտություն | բժիշկ |
Պարգևներ |
Ալեքսանդր Մելիք-Փաշայանը ծնվել է 1938 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի), մաթեմատիկոսների ընտանիքում։ 1945-1955 թվականներին սովորել է Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 դպրոցում, 1955-1961 թվականներին՝ Լենինգրադի ռազմա-բժշկական ակադեմիայում։ 1955-1980 թվականներին որպես զինվորական բժիշկ ծառայել է Խորհրդային Միության զինվորական նավատորմում, 12 տարի եղել է ատոմային սուզանավերի ռազմածովային բժիշկ (Կամչատկա, Խաղաղ օվկիանոս)։ 1980-1991 թվականներին եղել է Երևանի քաղխորհրդի առողջապահության վարչության հրահանգիչ, ՀՀ առողջապահության նախարարության Պլանային-ֆինանսական վարչության գլխավոր տնտեսագետ, այնուհետև՝ վարչության պետ, 1991 թվականից՝ «Նորք» հոգեբուժական առողջության հանրապետական կենտրոնի տնօրեն։ 1991 թվականին վերապատրաստման դասընթացների է մասնակցել Մոսկվայի Վ. Սերբսկու անվան դատական հոգեբուժության գիտահետազոտական ինստիտուտում։
1953-1954 թվականներին եղել է Հայաստանի շախմատի չեմպիոն, ունի վարպետության թեկնածուի կոչում։ 1994 թվականից «Յունեսկոյի» մագիստոս է, բարձրագույն կատեգորիայի առողջապահության կազմակերպիչ[1]։
Ամուսնացած է, ունի 6 երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.