From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրիայի պաշարում, մի կողմից Հուլիոս Կեսարի և Կլեոպատրայի, մյուս կողմից՝ Պտղոմեոսյան Եգիպտոսի իշխանությունը բռնազավթած Պտղոմեոս XIII-ի միջև տեղի ունեցած ճակատամարտ, որը սկսվել է մ․թ․ա․ 48 թվականի վերջին և իր տրամաբանական եզրակետին հասել մ․թ․ա․ 47 թվականի սկզբներին։
Թվական | մ․թ․ա․ 48-մ․թ․ա․ 47 |
---|---|
Մասն է | Ալեքսանդրյան պատերազմ |
Վայր | Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս |
Արդյունք | Հռոմեական կողմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Հռոմեական հանրապետություն | Պտղոմեոսյան Եգիպտոս |
Հրամանատարներ | |
Հուլիոս Կեսար Կլեոպատրա | Պտղոմեոս XIII |
Կողմերի ուժեր | |
1 լեգեոն | 20 հազար զինվոր 2 հազար ձիավոր |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Քննարկվող ժամանակահատվածում Հուլիոս Կեսարը քաղաքացիական պատերազմում հակամարտում էր նաև Հռոմեական սենատի ուժերի դեմ։
Կեսարի Գալլիայում գտնվելու և «բոլոր գալլերի առաջնորդ» Վերցինգետորիքսի դեմ պատերազմելու ժամանակահատվածում օգտվելով եռապետի բացակայությունից Գնեոս Պոմպեոսի կամքը պաշտնանող Հռոմեական սենատը Հուլիոս Կեսարին ճանաչում է «ժողովրդի թշնամի»։ Վերջինս իր օրինական իրավունքների իրականացման մտայնությամբ անցնում է Ռուբիկոնը և պատերազմ սկսում Պոմպեոսի և սենատական ուժերի դեմ[1][2]։
Հունաստանի ափերի մոտ մ․թ․ա․ 48 թվականի օգոստոսի 9-ին Պոմպեոսի զորքերը ջախջախիչ պարտություն են կրում, որի արդյունքում վերջինիս վերահսկողության ներքո գտնվող լեգեոնների մեծ մասը ոչնչացվում է։ Պոմպեոսը քաղաքական ապաստան ստանալու նպատակով մեկնում է Եգիպտոս, սակայն Պտղոմեոս XIII-ի հրամանով Ալեքսանդրիայի ափերի մոտ գլխատվում է։
Իմանալով Պոմպեոսի սպանության մասին՝ Կեսարը լցվում է զայրույթով և վշտով, մինչդեռ Պտղոմեոսի խորհրդականները վերջինիս հավաստացրել էին, որ այդ քայլը հաճելի կլիներ Հուլիոս Կեսարի համար։ Ավելի ուշ Կեսարը Եգիպտոսից պահանջում է մարել Պտղոմեոս XII Աուլետեսի պարտքերը, միևնույն ժամանակ Կլեոպատրային և Պտղոմեոս XIII-ին հորդորելով թողնել ներանձնային տարաձայնությունները և հաշտվել։
Հրաժարվելով վճարել հոր պարտքերը՝ պոռոտախոս Պտղոմեոսը իր զորավարներին հրամայում է դուրս մղել հռոմեական լեգեոնները Եգիպտոսի տարածքից։ Այսպիսով, Պտղոմեոսյանների բանակը, որը կազմված էր առնվազն 20 հազար հետևակից և 2 հազար հեծելավորից, պարժվում է Ալեքսանդրիայում գտնվող հռոմեական 1 լեգեոնի դեմ։ Կեսարը ևս գիտակցում էր, որ իր տիրապետության տակ եղած ուժերը որևէ կերպ չեն կարող ռազմական հաջողությունների հասնել և փորձում է դիվանագիտական ճանապարհով հաշտեցնել խնդիրը՝ Պտղոմեոսի արքունիք ուղարկելով իր բանագնացներին։ Սակայն, Աքիլլասը սպանում է դեսպաններին՝ այդ կերպ բացառելով խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունները։
Տեսնելով այս ամենը՝ հռոմեական զորքերը պաշարում են Ալեքսանդրիան։ Գանդիմեդեսը սկզբում հաջողություն է ունենում լեգեոնականների դեմ առճակատումների ընթացքում, սակայն շատ չանցած իրագործում է Աքիլլասի սպանությունը՝ Արսինեոի հրամանով։ Հաջող պաքարի արդյունքում եգիպտական բանակը գրեթե ամբողջությամբ դուրս էր մղել հռոմեացիներին Ալեքսանդրիայից, սակայն ամեն ինչ շրջադարձային կերպով փոխվում է, երբ Պերգամոնի թագավոր Միհրդատը և Հրեաստանի միապետ Անտիպատրոսը ռազմական համալրում են հատկացնում հռոմեացիներին։ Նոր ուժերով համալրված հռոմեացիները առճակատման են մեկնվում և Նեղոս գետի արևմտյան ափին հաղթանակ տոնում եգիպտական բանակի նկատմամբ։ Մահանում է Պտղոմեոս XIII-ը՝ խեղդվելով գետանցի ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.