Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ալան Սմիթի (անգլ.՝ Alan Smithee, Allen Smithee, Alan Smythee, կամ Adam Smithee), կեղծանուն, սովորաբար օգտագործվում է այն դեպքերում, երբ ռեժիսորը կամ կինոյի (գեղարվեստական/վավերագրական, նաև տեսահոլովակներ, սերիալների էպիզոդներ և այլն) ստեղծման մեկ այլ մասնակից ինչ-որ պատճառով չի ցանկանում որ տիտրերում ցուցադրվի իր անունը։
Ալան Սիմիթին ունի սեփական IMDB հասցե ն։ Որպես ռեժիսոր նրա անունը նշվել է 81 ֆիլմում, սցենարիստ` 18 ֆիլմում, դերասան` 9 ֆիլմում, պրոդյուսեր` 8 ֆիլմում և այլն։
Առաջին անգամ կեղծանունը օգտագործվել է Death of a Gunfighter (1969) վեստերնի տիտրերում։ Նկարահանումների ժամանակ դերասան Ռիչարդ Ուիդմարկը վիճել է ռեժիսոր Ռոբերտ Տոտենի հետ։ Արդյունքում Տոտենին փոխարինեցին Դոն Սիգելով։ Երբ ֆիլմը նկարահանվեց, ոչ Տոտենը, ոչ Սիգելը չցանկացան տիտրերում տեսնել իրենց անունները։
Արդյունքում որոշեցին պատասխանատվությունը դնել հորինված Ալան Սմիթի վրա (Al Smith), բայց պարզվեց, որ այդ անունով իրական ռեժիսոր գոյություն ունի։ Բացի այդ, ցանկացած պահի կարող է գտնվել նույն անունով ուրիշ մարդ։ Դրանից հետո ազգանունը նախ փոխեցին "Smithe", հետո "Smithee"[1]:
Ֆիլմը քննադատների կողմից ստացավ լավ արձագանքներ։ New York Times-ում նշվում էր`
…ֆիլմը հմտորեն նկարահանել է ռեժիսոր Ալեն Սմիթը, ով տաղանդավոր է և կարող է գտնել երկրորդ պլանի ամենապայծառ դրվագները[2]։ |
the film was sharply directed by Allen Smithee who has an adroit facility for scanning faces and extracting sharp background detail.
Ֆիլմում պարադոքսայնորեն նշվում է անուն, որը օգտագործվում է կինոգործիչների կողմից։ Սյուժե. Պրոդյուսերի հետ վիճաբանության արդյունքում ռեժիսորը որոշում է նոր ֆիլմի տիտրերից հեռացնել իր անունը։ Բայց հերոսին, այնուամենայնիվ, անվանում են Ալան Սմիթի։
Թաքնվածը 3D
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.