From Wikipedia, the free encyclopedia
Ազգային հիշողությունը հավաքական հիշողության ձև է, որը սահմանվում է ընդհանուր փորձի և մշակույթի միջոցով։ Այն ազգային ինքնության անբաժանելի մասն է։ Ազգային հիշողությունն իրենից ներկայացնում է մշակութային հիշողության յուրահատուկ ձև, որն էական ներդրում է ունենում ազգային խմբերի ձևավորման գործում։ Պատմականորեն ազգային համայնքներն ընդհանուր պատմություն ստեղծելու համար հիմնվել են ոգեկոչման արարողությունների և կոթողների, առասպելների ու ծեսերի, փառավոր անհատների, առարկաների և իրենց պատմության մեջ կատարված իրադարձությունների վրա[1]։
Լորրեն Ռայանի կարծիքով՝ ազգային հիշողությունը հիմնված է հասարակության կողմից ազգային պատմվածքների ընդունման և մարդկանց կողմից այդ պատմությունների օրինականությունը հաստատելու ունակության վրա։
Ազգային հիշողությունը սովորաբար բաղկացած է ազգի անցյալի ընդհանուր մեկնաբանությունից[2]։ Նման մեկնաբանությունները կարող են լինել տարբեր և երբեմն մրցակցել միմյանց հետ[2]։ Դրանք կարող են վիճարկվել և լրացվել մի շարք շահագրգիռ խմբերի կողմից, որոնք պայքարում են իրենց պատմության ճանաչման, փաստագրման և հավերժացման, ինչպես նաև ազգային պատմությունների փոփոխության համար[3]։
Հաճախ ազգային հիշողությունն անցյալի քաղաքականացված տեսլական առաջարկելու համար ճշգրտվում է, որպեսզի քաղաքական դիրքորոշումը համահունչ լինի ազգային ինքնությանը[4]։ Բացի այդ, այն խորապես ազդում է պատմական փաստերի ընկալման և արձանագրման վրա և կարող է շրջանցել կամ համապատասխանեցնել փաստերը[4]։
Տրամաբանական ռազմավարության ռեպերտուարը կոչված է առավել հուզական դարձնել անձնական պատմությունները և ազգայնացնել կենսագրական անցյալը[5]։
Ազգային հիշողությունը տասնվեցերորդ դարից սկսած կառավարությունների կողմից հաշվարկվել է դինաստիկական, քաղաքական, կրոնական և մշակութային նպատակներով[6]։
Մշակութային արդյունաբերության կողմից հիշողության շուկայավարումը և դրա կիրառումը քաղաքական նպատակներով կարող են դիտվել որպես ազգի անցյալի օբյեկտիվ ընկալման լուրջ սպառնալիքներ[7]։
Լորրեն Ռայանը նշում է, որ անհատական հիշողությունը ինչպես ձևավորում է ազգային հիշողություն, այնպես էլ ինքը ձևավորվում է ազգային հիշողությամբ, և որ կա մրցակցություն ազգի գերիշխող և անհատական հիշողությունների միջև[8]։ Հյոնգ Պակը պնդում է, որ ազգը մշտապես վերածնվում, վերաիմաստավորվում, վերստեղծվում է իր քաղաքացիների ընդհանուր հիշողությունների միջոցով[9]։
Ազգային հիշողությունները կարող են և հակասել այլ ժողովուրդների հավաքական հիշողությանը[10]։
Ազգային հիշողության մասին հաղորդումներն անցյալը բնութագրում են անցյալը, ներկան և ապագան միաձուլող «մեկ շարունակական պատմվածքի» մեջ[11]։
Պիեռ Նորան պնդում է, որ «պատմության ժողովրդավարացումը» հնարավորություն է տալիս տարածել անցյալի հուզական վարկածները[7]։
Սակայն մշակութային արդյունաբերությունով անցնող ազգային պատմությունը, ինչպիսին պատմական ֆիլմերն են, կարող են դիտվել որպես լուրջ սպառնալիքներ ազգի անցյալի օբյեկտիվ ընկալման համար[7]։
Ազգերի հիշողությունը ազգերի միջև տարածելու համար կարող են օգտագործել այնպիսի միջոցներ, ինչպիսին է համացանցը[12]։
Ազգային հիշողությունը կարող է լինել համախմբման, ինչպես նաև բաժանման և հակամարտության ուժ։ Այն կարող է նպաստել կառուցողական ազգային բարեփոխումներին, միջազգային համայնքներին և համաձայնագրերին[4], երկխոսությանը, ինչպես նաև խորացնել խնդրահարույց քաղաքականությունները և հռետորաբանությունը։
Ինքնության ճգնաժամը կարող է առաջանալ վատ հիշողությունների (ինչպիսիք են ազգային հանցագործությունները) կամ ընդհանուր անցյալի հանդեպ հավատի բացակայության պատճառով[4]։
Հաճախ նոր զարգացումները, գործընթացները, խնդիրները և իրադարձությունները իմաստավորվում են ազգային հիշողությունից փոխառության ճանապարհով։
Քննադատական պատմությունը կամ պատմական հիշողությունը տարանջատվում է ազգային ժառանգությանը միտված ազգային հիշողության ավանդույթից և առավել սոցիոլոգիական իմաստով կենտրոնացած է մասնագիտացված ուսումնասիրության պատմությանը[13][14]։
Ազգային հիշողությունը կարող է կասկածի տակ դնել ազգին որպես այդպիսին, ինչպես նաև նրա ինքնությունը և ենթադրել հանրային բանակցություններ այն մասին, թե երկիրն ինչ է ցանկանում լինել որպես ազգ։
Հիշողության, մոռացության, ինքնության և ազգի երևակայական կառուցվածքի միջև կապը հասկանալու համար հիշողությունում դիսկուրսի վերլուծությունը հիմնարար է, քանի որ ազգային պատմության բոլոր ստեղծագործություններում տեղի է ունենում ազգի կերպարի վերակառուցում[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.