Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ազատ, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանում։ Գտնվում է Խանլար քաղաքից 17 կմ հարավ, Գետաշենից 5 կմ հյուսիս՝ 1350 մ բարձրության վրա։ 1990-ական թվականներ հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ազատ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Գետաշեն (համայնք, Շահումյանի շրջան) | Գետաշեն համայնք | |
Այլ անվանումներ | Սյուլուկ, Սուլուկ, Սուլուք, Սուլուք Ներքին | |
ԲԾՄ | 1145 մետր | |
Բնակչություն | 500 մարդ (1968) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ 2500 | |
|
1988 թվականին ԽՄՀՄ ՆԳ զորքերի օգնությամբ ադրբեջանական ՄՀՆՋ-ականները գրավել են գյուղը։ Բնակիչները տեղահանվել են, մեծ մասը բնակություն է հաստատել Հայաստանում։ Գյուղը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։
Ավանդության համաձայն Լենկթեմուրը (ըստ մեկ այլ ավանդության Նադիր շահը) գյուղը ազատել է հարկերից։ Դրանից հետո գյուղը կոչվել է Ազատ։
1968 թվականին ուներ 500 հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն և հացահատիկների մշակությունն էր։
Գյուղում կար քարաշեն եկեղեցի (XIII դար), շրջակայքում՝ Ա. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Պանդալիոն մատուռը (XIX դար), արևմտյան կողմում՝ վանքի ավերակներ։
Գյուղն ունեցել է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.