«Ազատ գոտի» (անգլ.՝ Free Zone), 2005 թվականին ռեժիսոր Ամոս Գիտայի նկարահանած ֆիլմը[5]։
Ազատ գոտի անգլ.՝ Free Zone | |
---|---|
Երկիր | Իսրայել Իսպանիա Ֆրանսիա Բելգիա[1] |
Ժանր | դրամա[2][3][4] և կինոկատակերգություն |
Թվական | 2005 |
Լեզու | անգլերեն և եբրայերեն |
Ռեժիսոր | Ամոս Գիտայ[2][3] |
Սցենարի հեղինակ | Ամոս Գիտայ |
Դերակատարներ | Նատալի Փորտման[3], Հիամ Աբբաս[3], Կարմեն Մաուրա[3], Հաննա Լասլո, Մաքրամ Խուրի, Ակի Ավնի[3], Շրեդի Ջաբարին, Ուրի Կլաուցներ, Լիրոն Լևո և Թինքերբել[1] |
Օպերատոր | Լորան Բրյունե |
Երաժշտություն | Հավա Ալբերշտայն |
Մոնտաժ | Յան Դեդե |
Պատմվածքի վայր | Հորդանան և Իսրայել |
Տևողություն | 90 րոպե |
Free Zone (film) Վիքիպահեստում |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2005 թվականին՝ Կաննի կինոփառատոնում։ 2014 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[6]։
Սյուժե
Երուսաղեմում մի քանի ամիս բնակվող ամերիկուհի Ռեբեկան խզում է հարաբերությունները իր իսրայելցի փեսացուի՝ Ջուլիոյի հետ։ Հուզված վիճակում տաքսի նստելով՝ նա վարորդին խնդրում է իրեն հեռու տանել իր բաժանման վայրից։ Հաննան, տաքսու վարորդը, ով ճանապարհ է ընկել Հորդանան՝ ազատ գոտի, նրան թույլ է տալիս, որ իրեն ուղեկցի հանդիպելու «Ամերիկացուն»` ամուսնու պաղեստինցի գործընկերոջը։ Տեղ հասնելով` նրանք հասկանում են, որ «Ամերիկացին» այնտեղ չէ, իսկ պաղեստինցի մի կին՝ Լեյլան, Հաննայի հետ վիճաբանությունից հետո, համաձայնում է նրանց տանել օազիզ, որտեղ ապրում է «Ամերիկացին»։
Դերեր
- Ռեբեկա՝ Նատալի Փորտման
- Հաննա՝ Հաննա Լասլո
- Լեյլա՝ Հիամ Աբաս
- Տիկին Բրեյթբերգ՝ Կարմեն Մաուրա
- Սամիր ակա «Ամերիկացին»` Մաքրամ Խուրի
- Ջուլիո` Ակի Ավնի
- Սահմանապահ՝ Լիրոն Լևո
Մրցանակներ
- Լավագույն դերասանուհի (Հաննա Լասլո), Կաննի միջազգային կինոփառատոն, Ֆրանսիա, 2005
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.