հայ գրադարանավար From Wikipedia, the free encyclopedia
Ազատ Մարտիկյան (դեկտեմբերի 5, 1905, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1937, Սիբիր, ԽՍՀՄ) Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի տնօրեն[1]։
Ազատ Մարտիկյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1905 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1937 |
Մահվան վայր | Սիբիր, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | գրադարանավար |
Աշխատավայր | Հայաստանի Ազգային Գրադարան |
Ազատ Մարտիկյանը ծնվել է 1905 թվականի դեկտեմբերի 5-ին Թիֆլիսում, հայտնի հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ Սերգո Մարտիկյանի ընտանիքում։ Նրա պատանեկությունն անցել է Բաքվում և Մոսկվայում։ Նրա հայրը ՌՍԴԲԿ անդամ էր 1904 թվականից։ Նրանց բնակարանը կուսակցական համախոհների համար հավաքատեղի էր. դեռ պատանի հասակից նա ներգրավվել է կուսակցական աշխատանքների մեջ։ Որդու վրա մեծ ազդեցություն է թողել մայրը՝ Սաթենիկ Զաքարի Մարտիկյանը, որն աշխատել է Բաքվի Հայոց բարեգործական ընկերության գրադարանում։
1924 թվականին Բաքվում ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա սովորել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Խորհրդային առաջին տարիներին երբ մայր հայրենիքը որակյալ, բարձրագույն կրթությամբ մասնագետների կարիք ունեցել, նա ևս 1930 թ-ին վերադարձել է Երևան։ Մի քանի լեզուներ տիրապետող երիտասարդին Մոսկվայում աշխատանք են առաջարկել, բայց նա գալիս է Հայաստան, իր նպաստը բերելու ժողովրդական տնտեսության զարգացմանը։
1937 թվականին ստալինյան բռնատիրության զոհ են դարձել մեր մշակույթի բազմաթիվ անմեղ նվիրյալներ։ Նույն թվում նաև գրադարանային գործի մշակներ, որոնք անսալով մայր հայրենիքի ձայնին 1920-30-ական թվականներին վերադարձել են Հայաստան և նվիրվել են գրադարանային գործին։ Դրանցից են Ստեփան Կանայանը, Երվանդ Թաղիանոսյանը, Աստվածատուր Խաչատրյանը, Հակոբ Զորյանը, Ազատ Մարտիկյանը, Թեմզա Զաքարյանը և շատ ուրիշներ։
1937 թվականին ձերբակալել են Ազատ Մարտիկյանի հորը՝ Սերգո Մարտիկյանին, ապա մի քանի օր հետո նաև Ազատ Մարտիկյանին և աքսորել Սիբիր: Նրա հետ աքսորավայրում գտնվող Ռաֆայել Աթայանը գրում է, որ հեռու Սիբիրում զբաղվում էինք անտառ հատելով։ Ազատը հիվանդանում է, ընկնում հիվանդանոց։ Այստեղ էլ կնքում է իր մահկանացուն։ Ստույգ ժամանակը հայտնի չէ[1]։
Ազատ Մարտիկյանը շարունակել է նախորդ տնօրենների սկսած արտասահմանում ապրող հայ մտավորականների (Թորոս Ազատյանի, Աստղիկ Կնեճյանի, Հովսեփ Կուսիկյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց) արխիվները և գրադարանները Հայաստան բերելու աշխատանքը։ Այս մասին Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բազմաթիվ նամակներ և գրություններ են պահպանվել՝ ուղղված հայ մշակույթի գործիչներին։ Դրանցում Ա. Մարտիկյանը հորդորում է աջակցել գրադարանի համալրման գործին։
Ա. Մարտիկյանի գործունեության մասին հուշեր են թողել գրող Ռաֆայել Աթայանը, տպագրիչ Պատրիկ Սարոյանը և ուրիշներ։ Նրանք նշում են, որ Մարտիկյանի օրոք գրադարանը ժամանակի լավագույն մտավորականների հավաքատեղին էր և նա կապ ուներ այդ օրերի հայ նշանավոր դեմքերի հետ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.