Ազատության արձան (Ռիգա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ազատության արձան (լատիշ․՝ Brīvības piemineklis), Ռիգայի գլխավոր տեսարժան վայրերից մեկկը, Լատվիայի ոչ պաշտոնական խորհրդանիշերից մեկը։ կանգնեցվել է 1935 թվականին Լատվիայի անկախության համար ընկած մարտիկների հիշատակին։
Ազատության արձան (Ռիգա) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Kārlis Zāle? |
Ճարտարապետ | Էրնեստ Շտալբերգ |
Ստեղծում | 1935[1] |
Բարձրություն | 42 ± 1 մետր |
Երկիր | Լատվիա |
Քաղաք | Ռիգա |
Բնակավայր | Կենտրոնական շրջան[1] |
Նյութ | գրանիտ, Տրավերտին, երկաթբետոն և պղինձ |
պատկերված են
| |
Freedom monument (Riga) Վիքիպահեստում |
Հուշարձանը գտնվում է Ռիգայի կենտրոնական փողոցում` Բրիվիբաս ճեմուղում (լատիշ․՝ Brīvības bulvāris, բառացի՝ «Ազատության բուլվար»)՝ Հին Ռիգայից ոչ հեռու։
1990 թվականին Բրիվիբաս ճեմուղու 200-մետրանոց հատվածը Ասպազիյաս զբոսայգուց մինչև Ռայնյա զբոսայգի փակվել է տրանսպորտի երթևեկության համար։ Այդպիսով ձևավորվել է Ազատության արձանի հրապարակը, որն իր մեջ ներառում է քաղաքային ջրանցքի վրայի կամուրջը։ Հուշարձանից հյուսիս՝ զբոսայգում, գտնվում է Բաստիոնի բլուրը, որը այգիների ու զբոսուղիների համալիր է` ստեղծված նախկին ամրոցային հողաթմբի տեղում։ Հուշարձանից հարավ գտնվում է Լատվիայի ազգային օպերայի շենքը, իսկ հրապարակից հարավ-արևմուտք՝ սրճարան ու «Լայմա» ժամացույցը[2][3]։
1910 թվականից այս նույն հրապարկում, սակայն մեկ այլ տեղում, կանգնեցված է եղել Պետրոս I-ին նվիրված արձան։ Այն ապամոնտաժվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո մշակութային արժեքները քաղաքից էվակուացնելու ծրագրի շրջանակներում։
Լատվիայի անկախության համար պայքարած մարտիկներին հիշատակին հուշարձան տեղադրելու գաղափարն առաջացել է 1922 թվականին, երբ Լատվիայի վարչապետ Զիգֆրիդ Աննա Մեյերովիցը հանձնարարել է կազմակերպել ապագա հուշարձանի նախագծերի մրցույթ։ Մի քանի մրցույթներից հետո ընտրվել է Կարլիս Զալեի նախագիծը`հետևալ նշանաբանով՝ «Շողա՛, ինչպես արև» (լատիշ․՝ «Mirdzi kā zvaigzne!»): Շինարարական աշխատանքները սկսվել են 1931 թվականին և իրականացվել են Լատվիայի բնակիչների կատարած նվիրաբերությունների միջոցով։
Հգուշարձանը բացվել է Լատվիայի անկախության հռչակման 17-րդ տարեդարձին` 1935 թվականի նոյեմբերի 18-ին։
Երբ 1940 թվականին Լատվիան միացել է ԽՍՀՄ-ին, հարց է բարձրացվել հուշարձանի վերակառուցման հնարավորության, նույնիսկ նրա ապամոնտաժման ու տեղափոխության մասին, սակայն քննարկմանը մասնակից ականավոր ճարտարապետներ Վերա Մուխինայի (ծագումով եղել է Ռիգայից), ճարտարապետության ակադեմիկոս Լև Ռուդնևի (երկար ժամանակ ապրել է Ռիգայում) և հուշարձանի ճարտարապետ, ակադեմիկոս Էռնստ Շտալբերգի շնորհիվ հուշարձանը նախկին տեսքով պահպանվել է իր տեղում[4][5].
Հուշարձանն ուղղահայաց կոթողէ՝ 42 մ բարձրությամբ։ Կառուցված է գորշ և կարմիր գրանիտից, տրավերտինից, բետոնից և պղնձից։ Հիմքի մոտ տեղադրված են 13 քանդակներ ու բարձրաքանդակներ, որոնք ներկայացնում են երկրի պատմությունը` դիցաբանական հերոս Լաչպլեսիսից մինչև լատիշական նետաձիգներ ու Լատվիայի անկախության համար պայքարող մարտիկներ[6]։
Կոթողի 19-մետրանոց աշտարակաձև գագաթին Ազատության արձանն է, որն ունի 9 մ բարձրություն։ Այն ներկայացնում է երիտասարդ կնոջ (հայտնի է որպես Միլդա), որի վերև պարզած ձեռքերում երեք աստղեր են. դրՀնք խորհրդանշում են Լատվիայի պատմական երեք մասերը՝ Կուրզեմե, Վիձեմե և Լատգալիա։
Հուշարձանի ճակատամասին կա մակագրություն` «Հայրենիքին ու ազատությանը» (լատիշ․՝ «Tēvzemei un Brīvībai»):
Հուշարձանի հեղինակներն են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.