Ադրբեջանի ազգային գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանի ազգային գրադարան (ադրբ.՝ Azərbaycan Milli Kitabxanası), ազգային գրադարան Բաքվում, որը հիմնադրվել է 1923 թվականին։ Այն կրում է ադրբեջանցի գրող Միրզա Ախունդով Ֆաթալիի անունը։
Երկիր | Ադրբեջան |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | մայիսի 23, 1923 թ․ |
Տեղադրություն | Բաքու |
Հասցե | 29 Khagani Street, Baku 1000 |
Հասանելիություն և օգտագործում | |
Այլ տվյալներ | |
Տնօրեն | Կարիմ Թահիրով |
Անձնակազմ | 210 մարդ |
Կայք | anl.az |
Գրադարանը բացվել է 1923 թվականի մայիսի 23-ին։ 1939 թվականին այն կոչվեց Միրզա Ախուդովի անունով։ Այս պահին Ադրբեջանի ազգային գրադարանում պահվոմ է 4 մլն 513 հազար տպագիր նյութ։ 2005 թվականին Ադրբեջանի նախարարների կաբինետը գրադարանին տվեց «Ազգային գրադարանի» կարգավիճակ։
Գրադարանում հավաքվել և պահվում է ադրբեջանցի և արտասահմանյան գրողների ստեղծագործությունները, և տարբեր երկրներում Ադրբեջանի մասին տպագրված գրականություն։
2003 թվականին գրադարանը շահագործեց կառավարման ավտոմատացված համակարգը, որի համար օգտագործվում է VTLS — Virtua ծրագրային ապահովումը։ Գրքերի էլեկտրոնային տեղեկատուի ստեղծմանը զուգընթաց սկսեց նաև գրքերի թվայնացումը։ 2005 թվականին գրադարանը դարձավ «Ազգային գրդարանների եվրոպական կոնֆերանս» կազմակերպության անդամ։
Գրադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1960 թվականին՝ Միքայել Հուսեյնովի նախագծով[1]։
2005 թվականի հունվարի 1-ի տվյալներով գրդարանն ունի 40 տարբեր լեզուներով 4'551'3244 տպագիր հրատարակումներ, որից 2'339'1162-ը՝ գրքեր, իսկ 2'122'082-ը՝ փաստաթղթեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.