From Wikipedia, the free encyclopedia
Ագուլերեն, իբերակովկասյան լեզվաընտանիքի հյուսիսային ճյուղի արևելյան խմբի լեզու, պատկանում է դաղստանյան լեզուների լեզգիական խմբին։ Ագուլերեն խոսում են Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության կենտրոնական մասի հարավ-արևելքում ապրող ագուլները։ Դաղստանի պաշտոնական լեզուներից է։ Ունի 4 բարբառ։ Մինչև 1990 թ. գիր չուներ, գործածվում է ռուսական գիրը։ 1992 թվականից ուսուցանվում է դպրոցում՝ իբրև մայրենի լեզու։ Ագուլերեն նյութեր տպագրվում են «Вести Агула» երկլեզու (ռուսերեն և ագուլերեն) շաբաթաթերթում։ Խոսողների թիվը 2010 թ. 29300 էր։
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | սամուր |
Երկրներ | Դաղստանի Հանրապետություն |
Պաշտոնական կարգավիճակ | Դաղստան |
Խոսողների քանակ | 29 300 մարդ (2010)[1] |
Վերահսկող կազմակերպություն | Գամզատ Ցադասի անվան լեզվի, գրականության և արվեստի ինստիտուտ |
Լեզվակիրների թիվը | 29300 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[2] |
Գրերի համակարգ | կիրիլիցա |
IETF | agx |
ISO 639-3 | agx |
Ունի բաղաձայնական բարդ համակարգ։ Գոյականն ունի 28 հոլով, 4 հիմնական (ուղղական, էրգատիվ, սեռական, տրական) և 24 տեղանիշ։ Բայը դեմքի և թվի քերականական կարգեր չունի։ Խոնարհման մեջ դեմքի և թվի գաղափարը արտահայտվում է ոչ թե բայական վերջավորություններով, այլ հարակից դերանուններով։ Առկա են բազմաթիվ նախամասնիկներ՝ բայերին կից։ Ունի դասեր և դասանիշներ[3]։
А а Б б В в Г г Гъ гъ Гь гь ГI гI Д д
Дж дж Е е Ё ё Ж ж З з И и Й й К к
Кк кк Къ къ Кь кь КI кI Л л М м Н н О о
П п Пп пп ПI пI Р р С с Т т Тт тт ТI тI
У у Уь уь Ф ф Х х Хъ хъ Хь хь ХI хI Ц ц
ЦI цI Ч ч Чч чч ЧI чI Ш ш Щ щ ъ I
ы ь Э э Ю ю Я я
Seamless Wikipedia browsing. On steroids.