Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ագորա (հին հունարեն՝ ἀγορά), ժողովրդական ժողով Հին Հունաստանում, ինչպես նաև սրահներով, առևտրական, հասարակական և պաշտամունքային շենքերով շրջապատված ժողովատեղի-հրապարակ, որտեղ գումարվում էր այդ ժողովը։ Սովորաբար տեղակայված էր քաղաքի կենտրոնում։
Հրապարակում, որը հիմնականում քաղաքի կենտրոնում էր, գտնվում էին քաղաքի գլխավոր շուկան (տարբեր տեսակի ապրանքներով բաժանված էր «շրջանների») և հաճախ կառվարական հիմնարկները։ Ագորային, որպես կանոն, շրջապատել են արհեստավորների վարպետությամբ կառուցված սրահներ, տաճարներ։ Երբեմն ագորայի օրինակով կանգնեցվել են արձաններ։ Շատ հաճախ ագորան հանդիսանում էր քաղաքի տնտեսական և վարչական կենտրոնը։ Ագորայում հրապարակավ ցուցադրվում էին պոլիսի գործող օրենսդրությունը, քարի վրա գրված կարևոր որոշումներ, պաշտոնական վճիռներ և այլն[1]։
Սկզբնապես ագորան իրենից ներկայացրել է բաց հրապարակ՝ կառուցվող քաղաքի մեջտեղում։ Սակայն դասական շրջանում ագորայի դիրքը դարձավ ավելի առանձնացված, իսկ ագորայի հետագա տիպն ամբողջովին առանձին էր, կանոնավոր պլանավորված և քաղաքի հետ կապված էր միայն դարպասների միջոցով (ագորայի նման ամենաշատ քանակով տարածքներ կարելի է գտնել Փոքր Ասիաում)։ Ագորայի նախագծումը ազդեցություն է ունեցել Հին Հռոմի ճարտարապետության վրա։
Ամենամեծ և հայտնի ագորաներից մեկը Աթենքի ագորան է՝ կառուցված Ք. ա. VI-I դարերում մեծաթիվ առևտրական և հասարակական շինություններով (հանդիսանում էր Ակրոպոլիս բլրի Ներքին քաղաքի կենտրոնը)։ Նաև հայտնի են Սպարտայի և Կորնթոսի ագորաները։
Հրապարակում հսկողության պահպանման համար նշանակվեցին հատուկ պաշտոնական դեմքեր` ագորանոմներ (մետրոնոմներ, որոնք պարտականությունն էր վերահսկել, որպեսզի ճիշտ օգտագործվեն միջոցները), սիտոֆիլակներ (դիտորդ հացի առևտրում) և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.