Այգեստան (Խանլարի շրջան)

From Wikipedia, the free encyclopedia

Այգեստան (Խանլարի շրջան)

Այգեստան, Աբլահ, գյուղ Ադրբեջանի Խանլարի շրջանում, Գանձակ քաղաքից մոտ 20 կմ հարավ–արևմուտք, Գետաշեն գյուղից հյուսիս՝ ձորի մեջ։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Այգեստան
Այգեստան
Երկիր Արցախի Հանրապետություն
Շրջան Շահումյան
ՀամայնքԳյոյգյոլի շրջան
Բնակչություն160 մարդ (1907)
Ժամային գոտիUTC+4 և UTC+3
Thumb
Այգեստան (Խանլարի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Փակել

1969 թ. ուներ 442 բնակիչ, հայեր; Կոլտնտեսությունը զբաղվում էր այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ուներ ութամյա դպրոց, գրադարան, կինո, բուժկայան։ 1920-ին Այգեստանի բնակիչները հարթավայրի վրա հիմնադրել են նոր գյուղ։ Հին գյուղատեղում կանգուն է եկեղեցին (XV– XVItդդ.)։

1907 թ.-ին ուներ 313 հայ բնակիչ, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ մոտ 160։

Գյուղը հիշատակվում է դեռևս XV-XVI դարերում։ 1986 թ.-ի դրությամբ գյուղում կար XVI դարի եկեղեցի՝ Ս. Մինաս անունով։

1920 թ.-ին բնակիչները տեղափոխվել են և մի քիչ ներքևում կառուցել են նոր գյուղ՝ կրկին Աբլահ անունով։ 1986 թ.-ի դրությամբ գյուղը կոչվում էր Այգեստան և ընդգրկված էր Ադրբեջանի Խանլարի շրջանում[1]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.