Աբդելմաջիդ Թեբուն

From Wikipedia, the free encyclopedia

Աբդելմաջիդ Թեբուն

Աբդելմաջիդ Թեբուն (արաբ․՝ عبد المجيد تبون, նոյեմբերի 17, 1945(1945-11-17), Mécheria, Naama Province, Ալժիր), պետական և քաղաքական գործիչ, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ (2019 թվականի դեկտեմբերի 19-ից)։ Ավելի վաղ երկու անգամ զբաղեցրել է բնակարանաշինության նախարարի պաշտոնը, իսկ 2017 թվականին նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Աբդելմաջիդ Թեբուն
Thumb
 
Կուսակցություն՝ Ազգային ազատության ճակատ
Կրթություն՝ Ազգային կառավարման դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր նոյեմբերի 17, 1945(1945-11-17) (79 տարեկան)
Ծննդավայր Mécheria, Naama Province, Ալժիր
Քաղաքացիություն  Ալժիր
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով Algerian National Order of Merit, Grand Master rank[1] Վերածննդի բարձրագույն շքանշան Knight Grand Cordon with Collar of the Order of Palestine Order of National Merit Order of the State of Palestine և Order of the Star of Palestine
Փակել

Կենսագրություն

Վաղ տարիներ

Ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 17-ին Ալժիրի Մեշերիա քաղաքում։ 1965 թվականին ավարտել է վարչարարության ազգային դպրոցը։ 1991-1992 թվականներին եղել է Ալժիր քաղաքի մունիցիպալ կառավարության նախարար-պատվիրակ։ 1999 թվականից մինչև 2000 թվականը Ալժիրի կառավարությունում աշխատել է որպես հաղորդակցության և մշակույթի նախարար, իսկ 2000-2001 թվականներին կրկին պետական ծառայություն է անցել որպես մունիցիպալ կառավարության պատվիրակ նախարար[2][3]։

Աշխատանք կառավարությունում

Աբդելմաջիդ Թեբունը 2001-2002 թվականներին զբաղեցրել է բնակարանաշինության և քաղաքային պլանավորման նախարարի պաշտոնը։ 2012-2017 թվականներին կրկին աշխատել է այդ պաշտոնում։ 2017 թվականի մայիսի 25-ին նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում՝ այդ պաշտոնում փոխարինելով Աբդելմալեկ Սելալին[4][5]։ Սակայն շուտով՝ օգոստոսի 16-ին, նա պաշտոնանկ արվեց։ Պատճառը պետական պայմանագրերի բաշխումը ստուգելու նրա փորձերն են[6]։

Ալժիրի նախագահ

2019 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին, որտեղ հաղթանակ է տարել արդեն 1-ին փուլում՝ ստանալով գրեթե 5 մլն ձայն (58,15%)։ Դեկտեմբերի 19-ին պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը[7]։

Թեբունի նախագահության ընթացքում շարունակվում էին զանգվածային բողոքի ցույցերը։ Չնայած Թեբունը փորձում էր իրեն դիրքավորել որպես Աբդելազիզ Բուտեֆլիկի ռեժիմից տուժած քաղաքական գործիչ, շատ ալժիրցիների համար նա նրա շրջապատի պաշտոնյաներից մեկն էր[8]։

Համազգային հանրաքվեում, որը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 1-ին, քվեարկած քաղաքացիների 66,8 տոկոսը պաշտպանել Է երկրի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում էին նախագահի իշխանության գտնվելը երկու ժամկետից ոչ ավելի և նրա լիազորությունների կրճատումը[9]։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.