Աբբասղուլի աղա Բաքիխանով
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աբբասղուլի աղա Բաքիխանով (ադրբ.՝ Abbasqulu ağa Bakıxanov),(ծածկանունը՝ Գուդսի), (հունիսի 21, 1794[1], Ամիրջան, Ադրբեջան - մայիսի 31, 1847[1], Մեքքա, Հաբեշի էլայեթ, Օսմանյան կայսրություն), ադրբեջանցի գրող, լուսավորիչ, ադրբեջանական գիտական պատմագրության հիմնադիր։ Տիրապետել է պարսկերենին և արաբերենին։ 1819 թ.-ից ծառայել է Թիֆլիսում, նահանգապետի մոտ, որպես արևելյան լեզուների թարգմանիչ։ Աբբասղուլի Բաքիխանովը Մասնակցել է 1826–1828 թվականների ռուս–պարսկական և 1828–1829 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմներին։ Ադրբեջանի և Ռուսաստանի մերձեցման ջատագովներից էր։ Ծանոթ էր Ա․ Ս․ Դրիբոյեդովին, Ա․ Մ․ Պուշկինին, Մ․ Ֆ․ Ախունդովին, Խ․ Աբովյանին, Ա․ ճավճավաձեին։ 1841 թ.-ին ավարտել է «Դրախտային ծաղկանոց» (հրտ․ 1926 թ.) գիրքը, որ գրել է պարսկերեն, ապա թարգմանել ռուսերենի։ Բաքիխանովի գեղարվեստական երկերից հայտնի են «Դիրք Ասկերի մասին» պատմվածքը և «Դիմում թավրիզցիներին» երգիծական ստեղծագործությունը։ Դրել է նաև «Հրեշտակների գաղտնիքը» գիտափիլիսոփայական ժողովածուն՝ Կոպեռնիկոսի երկրակենտրոն ուսմունքի վերաբերյալ։ «Բարքերի բարելավում» և «Խորհուրդների գիրքը» երկերում քննադատել է հետամնացությունն ու սնոտիապաշտությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբասղուլի աղա Բաքիխանով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 343)։ |
- Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
Աբբասղուլի աղա Բաքիխանով ադրբ.՝ عباسقلی باکیخانوف | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1794[1] |
Ծննդավայր | Ամիրջան, Ադրբեջան |
Մահացել է | մայիսի 31, 1847[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Մեքքա, Հաբեշի էլայեթ, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Wādī Fāţimah |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | պատմաբան, փիլիսոփա, գրող, բանաստեղծ և ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Mirza Muhammad Khan II? |
Պարգևներ և մրցանակներ | |
Abbasgulu Bakikhanov Վիքիպահեստում |
Remove ads
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.
Remove ads