From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտ (անգլ.՝ United States Department of Agriculture, հապավումը՝ USDA), հայտնի նաև որպես Գյուղատնտեսության դեպարտամենտ (Agriculture Department), Միացյալ Նահանգներում գործող դաշնային գործադիր կառույց։ Պատասխանատու է գյուղատնտեսության, անտառաբուծության և պարենի ոլորտներում դաշնային կառավարության քաղաքականության մշակման և իրականացման համար։ Կառույցի նպատակների մեջ է մտնում ֆերմերների և ագարակատերերի կարիքների բավարարումը, գյուղատնտեսական առևտրի և արտադրության խթանումը, սննդի անվտանգության ապահովումը, բնական ռեսուրսների պաշտպանությունը, գյուղական համայնքների օժանդակումը, ինչպես նաև Միացյալ Նահանգներում և դրա սահմաններից դուրս սովի վերացումը։
Դեպարտամենտի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Դեմոկրատական կուսակցության անդամ, Այովայի նախկին նահանգապետ Թոմ Վիլսեքը։
Դեպարտամենտի ծրագրով 1992-2005 թվականներին Հայաստանում գործել է «ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագիր» (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ, USDA-MAP) նախագիծը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.