ԱՄՆ-ի ժողովրդագրություն

From Wikipedia, the free encyclopedia

ԱՄՆ-ի ժողովրդագրություն

2016 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական բնակչությունը կազմում է 325,110,000 մարդ՝ դարձնելով այն աշխարհի երրորդ ամենաբնակեցված երկիրը[1]։ Ուրբանիզացման մակարդակը կազմում է 81% 2014 թվականի տվյալներով (աշխարհի միջինը կազմում է 54%)[2]։ Ամենաբնակեցված նահանգներն են Տեխասը և Կալիֆորնիան[3]։ Երկրի ամենաբնակեցված քաղաքը Նյու Յորքն է[4]։ Բնակչության միջին կենտրոնը աստիճանաբար տեղափոխվել է արևմուտք և հարավ[5]։

Արագ փաստեր Բնակչություն, Խտություն ...
Բնակչություն324,954,000 (3-րդ)
Խտություն32.54 մարդ/կմ2 (180-րդ)
Աճի գործակից 0.77% (143rd)
Ծնելություն13.42 ծնունդ/1,000 բնակչություն (147-րդ)
Մահացություն8.15/1,000 բնակչություն (100-րդ)
Կյանքի տևողություն79.56 տարի (36-րդ)
  տղամարդիկ77.11 տարի
  կանայք81.94 տարի
Պտղաբերություն1.84 երեխա/կին (123-րդ)
Մանկական մահացություն6.17 մահ/1,000 կենդանի ծնունդ
Զուտ միգրացիա2.45 միգրանտներ/1,000 բնակչություն
0–14 տարեկան19.4%
15–64 տարեկան66.2%
65 և ավել14.4%
Ազգությունամերիկացի
ՊաշտոնականԴաշնային մակարդակով չկա
Խոսվողանգլերեն՝ 80%, իսպաներեն՝ 12.4%, այլ հնդեվրոպական լեզուներ՝ 3.7%, ասիական և խաղաղ օվկիանոսյան կղզիների լեզուներ՝ 3%, այլ լեզուներ՝ 0.9%
Փակել

2015 թվականի դրությամբ յուրաքանչյուր կնոջ բաժին է ընկնում 1.84 երեխա[6][7]։ ԱՄՆ ծնելիության մակարդակը 2012 թվականի դրությամբ ցածր է Ֆրանսիայի (2.01)[8], Ավստրալիայի (1.93) և Միացյալ Թագավորության (1.92) ծնելության մակարդակից[9]։ Սակայն, ԱՄՆ բնակչության աճը զարգացած երկրների շրջանում ամենաբարձրն է[10], քանի որ ծնելիության մակարդակների տարբերությունը ավելի ցածր է, քան ներգաղթի մակարդակը[11][12]։ Ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության «The World Factbook» հետազոտության՝ 2016 թվականի տվյալներով բնակչության տարեկան աճը կազմել է 0.81%, որը ցածր է աշխարհի միջինից (1.06%)[10]։

ԱՄՆ-ում ապրում է մոտ 125.9 միլիոն կին և 119.4 տղամարդ (2014 թվականի տվյալներով)։ 85 տարեկանից բարձր անձանց շրջանում կանաց քանակը երկու անգամ գերազանցում է տղամարդկանց քանակին՝ համապատասխանաբար 4 և 2.1 միլիոն։ 21 տարեկանից փոքր անձինք կազմում են երկրի բնակչության ավելի քան մեկ չորրորդը (27.1%), իսկ 65 տարեկանից բարձր անձինք՝ մեկ յոթերորդը (14.5%)[13]: 2009 թվականին բնակչության միջին տարիքը 36.8 էր[13]։

Ամերիկայի բնակչությունը 20-րդ դարի ընթացքում գրեթե քառապատկվել է (գրեթե տարեկան 1.3% աճով)՝ 76 միլիոնից (1900) հասնելով 281 միլիոնի (2000)։ 200 միլիոնի շեմը անցել է 1968 թվականին, իսկ 300 միլիոնինը՝ 2006 թվականի հոկտեմբերի 17-ին[14][15]։ Բնակչության աճն ամենաարագը բոքրամասնությունների շրջանում է․ ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատման՝ մեկ տարեկանից փոքր երեխաների 50.4%-ը պատկանում են փոքրամասնություններին[16]։ Կանխատեսվում է, որ հաջորդ տասնամյակում ներգաղթյալները և ԱՄՆ-ում նրանց ժառանգները կապահով բնակչության աճի մեծ մասը[17]։

Ըստ Մարդահամարի բյուրոյի կանխատեսումների ԱՄՆ բնակչությունը 2060 թվականին կկազմի 417 միլիոն (2007 թվականի համեմատ 38%, 301.3 միլիոն)[18]։ Սակայն, ըստ Միավորված Ազգերի կանխատեսման՝ ԱՄՆ բնակչությունը 2050 թվականին կկազմի 402 միլիոն (2007 թվականի համեմատ 32%)[19]։ Պաշտոնական մարդահամարներից մեկի տվյալներով 2010 թվականին ծնունդների 54.4%-ը ոչ սպանական ծագմամբ սպիտակներից են։ Այս տվյալները նախորդ տարվա համեմատությամբ (54.06%) աճել են 0.34%[20]։

Մանրամասն տեղեկատվություն Մարդահամար, Բնակչություն ...
Պատմական բնակչություն
(Աղբյուրներ՝ Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրո[21][22][23])
Մարդահամար Բնակչություն
1790 3,929,214
1800 5,236,631 33.3%
1810 7,239,881 38.3%
1820 9,638,453 33.1%
1830 12,866,020 33.5%
1840 17,069,453 32.7%
1850 23,191,876 35.9%
1860 31,443,321 35.6%
1870 38,558,371 22.6%
1880 49,371,340 28.0%
1890 62,979,766 27.6%
1900 76,212,168 21.0%
1910 92,228,531 21.0%
1920 106,021,568 15.0%
1930 123,202,660 16.2%
1940 132,165,129 7.3%
1950 151,325,798 14.5%
1960 179,323,175 18.5%
1970 203,211,926 13.3%
1980 226,545,805 11.5%
1990 248,709,873 9.8%
2000 281,421,906 13.2%
2010 308,745,538 9.7%
2016 324,227,000 5.0%
Փակել

Պատմություն

Thumb
Մանհեթն, մոտ 1900

1900 թվականին ԱՄՆ բնակչությունը 76 միլիոն էր, որից 66.8 միլիոնը կամ 88%-ը սպիտակամորթներ[24], իսկ 8.8 միլիոնը աֆրոամերիկացիներ, որոնց 90%-ը հարավային նահանգներում[25], և մոտավորապես 500,000 լատինոամերիկացիներ[26]։

Ներգաղթի և քաղաքացիության մասին 1965 թվականի ակտի արդյունքում[27] առաջին սենդի ներգաղթյալների քանակը ԱՄՆ-ում աճել է[28], 1970 թվականի 9.6 միլիոն բնակչությունից 2007 թվականին հասնելով 38 միլիոնի[29]։ 1990-ականներին տարեկան ԱՄՆ օրինական ներգաղթում էր շուրջ մեկ միլիոն մարդ, մինչդեռ 1950-ականներին տարեկան ներգաղթը կազում էր 250,000 մարդ[30]։ 2009 թվականին ներգաղթյալների 37%-ը Ասիայից էր, 42%-ը՝ Հյուսիսային Ամերիկայից իսկ 11%-ը՝ Աֆրիկայից[31]։

1900 թվականին ոչ լատինոամերիկացի սպիտակամորթները կազմում էին 10 խոշորագույն քաղաքների բնակչության 97%-ը[32]։ 2006 թվականին ոչ լատինոամերիկացի սպիտակամորթները երկրի 50 խոորագույն քաղաքներից 35-ում փոքրամասնություն են կազմել[33]։ Մարդահամարի բյուրոյի տվյալներով 2010 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի հուլսը ԱՄՆ-ում ծնված երեխաների 50.4%-ը փոքրամասնությունների մաս են կազմում[34] (1990 թվականին՝ 37%)[35]։

2010 թվականին նահանգներից պտղաբերության ամենացածր մակարդակն ունի Ռոդ Այլենդը (1.63), իսկ ամենաբարձրը՝ Յուտան (2.45)[36]։ Սա կապ ունի նահանգների բնակչությունների հետ․ Ռոդ Այլենդի միջին տարիքը 39.2 է (9-րդը ԱՄՆ-ում), մինչդեռ Յուտան՝ ամենափոքրը ԱՄՆ-ում՝ 29.0[37]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.