Zytturm (Ցուգ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Zytturm, միջնադարյան աշտարակ Շվեյցարիայի Ցուգ կանտոնի նույնանուն քաղաքի Կոլինպլաց հրապարակում։ Համարվում է այդ քաղաքի խորհրդանշական տեսարժան վայրը և տեղ է գտել նրա զինանշանի վրա[1]։ Կառուցվել է 13-րդ դարում։ Սկզբնական շրջանում՝ մի քանի հարյուրամյակ ծառայել է որպես դիտաշտարակ։ 1478-1480 թվականներին վերակառուցվել է ու ավելի բարձրացվել։ 1557 թվականին ստացել է ներկայիս տեսքը՝ որպես կառույց. բարձրությունը հասցվել է 52 մետրի, ունեցել է հսկիչների համար նախատեսված սենյակ՝ համապատասխան պատուհանով։ 1574 թվականին նրա արևելյան պատի վրա՝ սովորական ժամացույցի տակ տեղադրվել է աստղագիտական ժամացույցը, որն ունի չորս ցուցիչ. առանձին սլաքներով ու աստղագիտական նշաններով ցույց է տալիս շաբաթը, լուսնի փուլերը, ամիսը, նահանջ տարին (S տառով)։
Աստղագիտական ժամացույցի տակ փորագրված-քանդակված են Շվեյցարիայի այն ութ հնագույն կանտոնների զինանշանները, որոնք 1353-1481 թվականների միջակայքում կազմավորել են շվեյցարական կանտոնների առաջին միությունը՝ այսպես կոչված՝ Հին համադաշնությունը՝ հիմք դնելով Շվեյցարիայի անկախ, ինքնավար պետության ստեղծմանը։ Պետության հիմնադիր այդ ութ կանտոններից մեկի՝ Ցուգի վարչական կենտրոնը համարվող նույնանուն քաղաքի հին թաղամասում գտնվող նշանավոր աշտարակը վերջին անգամ հիմնանորոգման է ենթարկվել 1952 թվականին։ Պատմական այդ հուշարձանն ընդգրկված է Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում և գտնվում է պետության խնամքի ու պահպանության ներքո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.