Vincent (երգ)
From Wikipedia, the free encyclopedia
Vincent (Վինսենթ), Դոն Մաքլինի երգը American Pie («Ամերիկյան կարկանդակ») ալբոմից։ Գրվել է որպես հարգանքի տուրք Վինսենթ վան Գոգին։ Հայտնի է «Starry Starry Night» սկսվող տողով («Աստղալից, աստղալից գիշեր»), որը հղվում է Վան Գոգի «Աստղալից գիշեր» («The Starry Night») կտավին։ Երգը նաև նկարագրում է նկարչի կողմից ստեղծած տարբեր կտավներ։
Արագ փաստեր «Vincent (երգ)», Թողարկված ...
«Vincent (երգ)» | |
---|---|
Դոն Մաքլինի երգը «American Pie» ալբոմից | |
Թողարկված | Հոկտեմբեր, 1971 |
Ձայնագրված | մայիս-հունիս, 1971 |
Ժանր | ֆոլկ |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 04:03 |
Լեյբլ | BGO |
Հեղինակ | Դոն Մաքլին |
Պրոդյուսեր | Էդ Ֆրիման |
Փակել
Մաքլինը երգի բառերը գրել է 1971 թվականին նկարչի մասին գիրքը կարդալուց հետո։ Մեկ տարի անց երգն առաջին հորիզոնականն է զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթում և 12-րդը՝ ամերիկյանում[1]։
2000 թվականին ԱՄՆ Հեռարձակման պետական ծառայությունը (PBS) հեռուստատեսությամբ ցուցադրել է Don McLean: Starry, Starry Night հատուկ համերգը՝ նկարահանված Տեխաս նահանգի Օստին քաղաքում։